Գ. Ներքին անարխիան սոսկալի չափեր է ընդունել։ Հարկավոր է շուտափույթ իշխանություն կազմակերպել և գործի անցնել։ Մինչև հիմա այդ չենք արել, շարունակ սպասել ենք ձեզ, իսկ դուք չկաք ու չկաք։ Դրամ է պետք ադմինիստրացիա և միլիցիա կազմակերպելու <համար>, դրամ չկա։ Մեր ֆինանսների դրությունը վերևում պարզեցի ձեր առաջ։
Դ. Պարենավորման գործն ամենադժվարը և անելանելին է։
Մոտ մեկ միլիոն ժողովուրդ կա այս մի թիզ երկրի վրա, իսկ գիտե՞ք,
թե որքան հաց կա մեզանում։ Գաղթականությունը սկսել է ցորենի
արտերը անխնա արածեցնել և փչացնել, անհրաժեշտ է շուտով կազմակերպել բերքի պաշտպանությունը, այս տարի նմանը չտեսնված
առատ բերք կա։ Որոշել ենք հացը պետականացնել, պետական
մենավաճառություն հայտարարել ու հավաքել։ Այս բոլորը մեր ունեցած
ուժերով անել անկարող ենք։ Նամանավանդ դա անկարելի է ֆինանսական սնանկության պատճառով, անհրաժեշտ է դրամ ունենալ
և սկզբից վճարել ցորեն գնելիս, այլապես գյուղացիք կարող են պատերազմ
սկսել մեր դեմ։
Ե. Բարդ խնդիր է հայ-թուրքական հարաբերության խնդիրը։
Տեղացի թուրքերն իրենց համարում են արտոնյալներ. ոչ մի պարտականություն չեն վերցնում իրենց վրա։ Մենք էլ, դրության անորոշության
պատճառով, ի նկատի ունենալով նաև մոմենտի փափկանկատությունը,
չենք կարողանում որոշ դիրք բռնել նրանց վերաբերմամբ։
Զ. Ձեզ քաջ հայտնի է գաղթականության սոսկալի վիճակը։
Պետք է նրանց կազմակերպել, որոնք անղեկ ու անգլուխ թափառում
են այս վերջին օրերն էլ նրանք ոչխարի նման հետևել են Անդրանիկին
ու նրա հետ գլուխ առել, գնացել Պարսկաստան, որն այդ քայլն
արել է մեր կամքին հակառակ։ Անդրանիկը, զինված ու անզեն գաղթականությունը, ասում են մոտ 10-15 հազար, Նոր Բայազետի,
Դարալագյազի և Նախիջևանի վրայով անցել է արդեն Ջոզֆա՝ ուղղակի
ավեր մատնելով իր անցած տեղերը։ Նոր Բայազետի ու Դարալագյազի
այս երկու աղքատիկ գավառներում այժմ հավաքված է ավելի
քան 200.000 գաղթականություն, որոնք, բառիս բուն մտքով, ապ–