Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/82

Այս էջը սրբագրված է

րում են տեղացիների ունեցած աղքատիկ հացի հաշվին՝ կողոպտելով, թալանելով և ավերելով ամեն ինչ։


Այս բոլորն աչքի առաջ ունենալով՝ տեղիս Ազգային խորհուրդը որոշեց կազմել ժամանակավոր կառավարության՝ առանց հայտարարելու այս մասին ժողովրդին և ձեռնարկել գործի և, իբրև վերջին հուսահատական փորձ, որոշեցինք այստեղից ձեզ մոտ ուղարկել մի պատգամավոր, որը կհայտնի ձեզ հետևյալ պայմանները. որ եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երևան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի և ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք։


Որ ձեզնից հուսահատված՝ անմիջապես կազմակերպվելու է սահմանադիր ժողով՝ ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը, ճակատագիրը։ Որ սահմանադիր ժողովի և նրանից բխած ու հաստատված կառավարության առաջ դնել ձեր պատասխանատվության հարցը այս երկրի ճակատագիրն այսպես անտարբեր և անպատասխանատու ձևով վարելու համար։ Իմացեք, որ հուսահատվածները կարող են ավելի սոսկալի միջոցների դիմեյու։ Այս բոլորը հայտնում եմ ձեզ ի գիտություն և ի տնօրինության։ Խնդրում ենք մեր ուղարկած պատգամավորին իսկույն վերադարձնել՝ ուղարկելով նրա հետ ձեր գրավոր պատասխանը։

Հարգանոք՝ ի դիմաց Երևանի Հայոց ազգային խորհրդի
Արամ

ՀԱԱ ֆ.200, ց.1, գ.658, թ. 149-150 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։


№ 43

«Ազգային կառավարություն դեռ պետք չէ

կազմել» խորագրով հոդված «Մշակ» թերթում

27 հունիսի 1918 թ.