Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/84

Այս էջը սրբագրված է

Նախագահող Ավ. Սահակյան։ Ներկա էին՝ Խ. Կարճիկյանը, Ս. Մամիկոնյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Ն. Աղբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Ա. Երզնկյանը, Հ. Դավթյանը, Ա. Բաբալյանը, Ռ. Քաջազնունին, Մ. Հարությունյանը, Մ. Արզամանյանը և Ա. Խոնդկարյանը։


<...> Հ. Քաջազնունու հայտարարության[1] քննությունը.


Խ. Կարճիկյան. Հ. Յ. Դաշնակցության կողմից հայտնում է, որ ներկա դրությանն անհանդուրժելի է ե անպայման պետք է կառավարություն կազմվի, ինչ գնով էլ լինի։ Կոալիցիոն սկզբունքով Հ. Քաջազնունին չկարողացավ կառավարություն կազմել, կամ պետք է մի ուրիշին հանձնել կառավարության կազմել այդ սկզբունքով, կամ վերացնել այդ սկզբունքը և հանձնարարել մեկին կառավարության կազմել պերսոնալ սկզբունքով։ Դաշնակցական ֆրակցիան կողմնակից է վերջին կարծիքին։


Ա. Երզնկյան. Սոցիալ–դեմոկրատների կողմից հայտնում է, որ մինչև չպարզվի կառավարության դեկլարացիան, չեն կարող դրական վերաբերմունք ունենալ և ձեռնպահ են մնում։


Ա. Խոնդկարյան. Սոցիալիստ-հեղափոխականների կողմից հայտնում է, որ մեր տեսակետը չի փոխվել, հետևապես՝ իրենք չեն կարող կառավարության մեջ մտնել:


Ստ. Մամիկոնյան. Մեր շահերի և իդեալների տեսակետից Երևանի ներկա գավառակը չի կարող նպատակակետ համարվել, հայության շահերն ավելի շատ այլ տեղերում են։ Ուստի չի կարելի <Հայոց> ազգային խորհուրդը տեղափոխել Երևան և դրանով սահմանափակվել. նա պետք է մնա Թիֆլիսում՝ իբրև մի բարոյական շաղկապ ընդհանուր հայության։ Իսկ Երևանի համար պառլամենտի գոյությունն ավելորդ է, որովհետև ֆրակցիոն սկզբունքն ավելի դանդաղեցնում է շինարար աշխատանքը։ Միայն պետք է մի կառավարիչ նշանակել կուսակցությաններից դուրս, որը մասնագետ-օգնականների միջոցով կառավարի երկիրը 3-6 ամիս ժամանակով մինչև կորոշվի երկրի ընդհանուր դրությանը։ Այս ձևը և գործնական է, և ձեռնտու, որով–

  1. Հ. Քաջազնունին իր հայտարարությունը կատարել էր Հայոց ազգային խորհրդի 1918 թ. հունիսի 25-ին կայացած նիստի ժամանակ. Տես № 41 փաստաթուղթը։