Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/85

Այս էջը սրբագրված է

հետև քիչ ծախս կնստի, իսկ այս հանգամանքը շատ կարևոր նշանակություն ունի այս աղքատ ու փոքր գավառի համար։


Խ. Կարճիկյան. Ֆրակցիաները կյանքի ծնունդ են և ուզեք-չուզեք պետք է հաշտվեք։ Իսկ ըստ էության Ստ. Մամիկոնյանի առաջարկը չի տարբերվում մեր առաջարկից։ Ոչ-ոք դեմ չէ, որ կառավարությունը քիչ մարդուց բարկացած լինի, բայց անպայման պետք է լիագորել մեկին, որ արտաքին աշխարհի համար լինի կառավարության գլուխ, իսկ մնացածներին ինքը հրավիրի պերսոնալ ձևով։


Առաջարկում է վերցնել կոալիցիոն սկզբունքը և հանձնել մեկին կառավարություն կազմել պերսոնալ ձևով։


Այս առաջարկն անցնում է 6 ձայնով՝ 4-ի ձեռնպահությամբ (2 սոցիալ-դեմոկրատ, 1 սոցիալիստ-հեղափոխական և Ստ. Մամիկոնյան)։


Ճանապարհների բացման մասին.


Հ. Քաջազնունին հայտնեց, որ, քանի որ Սանահինի միջով ճանապարհ չկա, ինքը մտադիր է ճանապարհվել Ակստաֆով[1], մանավանդ որ Ադրբեջանի կառավարությունն ամեն աջակցություն խոստանում է։ <...>

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 269 շրջ., 272 շրջ.–273։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 45

«Հորիզոն» թերթը Հայոց ազգային խորհրդի կողմից

Հ. Քաջազնունուն անհատական սկզբունքով

կառավարություն կազմելու հանձնարարականի մասին

27 հունիսի 1918 թ.[2]
  1. Աղստաֆայով։
  2. Թվագրվում է համաձայն Հայոց ազգային խորհրդի համապատասխան որոշման ընդունման օրվա։