Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/9

Այս էջը սրբագրված է

չի կարող հրաժարվել պատասխանատվությունից և միայն ապագան իր անաչառ խոսքը կասի։

Նիստը փակվում է ժամը I և երեք քառորդին։

Նախագահ
Անդամ-քարտուղար


ՀԱԱ ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 224 շրջ., 225 շրջ., 226 շրջ.–229։ Պատճեն։ Մեքենագիր։

№2

Անդրկովկասյան սեյմի որոշումը ինքնալուծարման վերաբերյալ

26 մայիսի 1918 թ.

Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության հարցում հանդես են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ հանրապետությունը կազմող ազգերի միջև, և որովհետև անհնարին է դարձել Անդրկովկասի անունից հանդես եկող մի հեդինակավոր իշխանության գոյությունը, Սեյմն արձանագրում է Անդրկովկասի կազմալուծման փաստը և վայր է դնում իր լիազորությունները։


Հրապարակվում է ըստ՝ "Документы и материалы по внешней политике Закавказья и Грузии", Тифлис, 1919, с. 330, док. № 162.


№3

Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի գրությունը Հայոց ազգային խորհրդին

26 մայիսի 1918 թ.[1]

Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովը, քննության առնելով ներկա կացությունը, հայ կյանքի վերաբերմամբ դուրս բերեց հետևյալ բանաձևը.

  1. Փաստաթուղթը Հայոց ազգային խորհրդում ստացվել է 1918 թ. հունիսի 18-ին։ Այն գրված է «Աշխատավոր» թերթի բլանկի վրա։