թյունները, կամ ինչ հետևանքի կհանգի (Կ.) Պոլսի կոնֆերենցիան։ Թող այդպես դատեն նրանք, որոնք վախենում են ծիծադեփ դրության մեջ ընկնելուց և հրաժարվում են ժոդովրդին ծառայել, նրա ցավերով ապրել, այդ չոր ու ցամաք երկիրը կառավարել, այո, թեկուզ հենց երկու-երեք ամիս միայն։
Հայկական իշխանությունը պետք է, վերջապես, գործի անցնի
բուն երկրի մեջ՝ տեղում ծանոթանալով ժողովրդի կարիքների հետ։
Իսկ արտաքին քաղաքականության խնդրում, կարծում ենք,
նրա ամենամեծ վստահությունը պիտի լինի միջոցներ ձեռք առնել այլ
պետությունների սահմաններում ապրող հայկական հատվածների
կյանքի ապահովության համար և նրանց կուլտուրական ու քաղաքացիական շահերը պաշտպանել։
«Հորիզոն», 30 հունիսի 1918 թ , № 128։
№ 49
Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության
նախագահ Ավետիս Ահարոնյանի հեռագիրը
Հայոց ագգային խորհրդին
Թիֆլիս, Նորին պայծառափայլության կոմս Շալենբարգին՝ Հայոց ագգային խորհրդի համար, պատճենը՝ նախարարների խորհրդի նախագահ Հ. Քաջազնունուն։
Մենք ստացել ենք Կարսից գեներալ Տեր-Հակոբովի[1] հեռագիրն այն մասին, որ օսմանյան հանձնախումբն առաջարկել է փոխանակել օսմանյան տարածքում ապրող հայերին Հայաստանի Հանրապետության սահմաններում ապրող մահմեդականների հետ։ Նա մեզ–
- ↑ Վերջինս Բաթումի պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության սահմանագիծը որոշելու նպատակով Ալեքսանդրապոլում իր աշխատանքները սկսած հայ-թուրքական հանձնաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն էր։