№ 51
Լրագրային հաղորդում՝ ՀՀ կառավարությունը
վերջնականապես Երևանում կազմելու մասին
Հայոց կառավարությունը վերջնականապես կազմվելու է Երևանում։ Այս շաբաթվա ընթացքում Ռ. Քաջազնունին Հայոց ազգային խորհրդի մի քանի անդամների հետ մեկնելու է Երևան։ Կառավարությունը կազմվելու է բնակավայրի գործիչներից։ Կառավարության անդամների թեկնածուների ցուցակն արդեն կազմված է։ Հայոց կառավարության մեջ մտնելու են նաև թուրքեր։
«Հորիզոն», 4 հուլիսի 1918 թ., №131: «Աշխատավոր», 4 հուլիսի 1918 թ., № 76։ «Մշակ»,
4 հուլիսի 1918 թ., № 128։
№ 52
Բարում ուղարկված հայկական պատվիրակության[2]
հեռագիրը Կ. Պոլսում գտնվող հայկական
պատվիրակության նախագահ Ա. Ահարոնյանին
Ելնելով նրանից, որ Հայաստան տանող բոլոր ճանապարհները փակ են, փոստային և հեռագրային հաղորդակցությունն ընդհատված է, երկաթուղային ճանապարհները գրավված են վրացական
- ↑ «Հորիզոն», «Աշխատավոր», «Մշակ» թերթերում լրատվության տպագրության ժամանակը։
- ↑ Սամսոն Հարությունյանից, գեներալ Իվան Բաղրամյանից և Հովհաննես Թումանյանից կազմված պատվիրակության առջև խնդիր էր դրվել համոզել Կովկասյան ճակատի օսմանյան բանակների նորանշանակ հրամանատար էսսադ փաշային, 1918 թ. հունիսի 4-ի Բաթամի դաշնագրին համապատասխան, Հայաստանի սահմաններից հեռացնել թուրքական զորքերը, հայ գաղթականներին թույլատրել վերադառնալ թուրքերի կողմից ռազմակալված տարածքները, ինչպես նաև առևտրական հարաբերություններ սկսել Օսմանյան կայսրության հետ (տես «Հորիզոն», 9 հուլիսի 1918 թ.. № 133)։