Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/97

Այս էջը սրբագրված է

այլ, խանդավառված ժեստի հոյակապ գեղեցկությունից, անպատում բերկրանքով է, որ կողջունենք Անկախ Հայաստանը, հայրենի ազնվական հայությանն ու անոր դյուցազնական բանակին։


Հայրենիքի ազատ հռչակման լուրը դեռ ուրիշ գեղեցիկ մի ճշմարտություն կգա հաստատելու և որը կուզենք հիշել՝ մասնավորապես ցրելու համար այն հուսահատության սև խավարը, որ սկսել էր խտանալ մեզանից շատերի հոգիների մեջ՝ անորոշ կացության չարագուշակ լուրերի ստեղծած հեղձուցիչ մթնոլորտի ճնշման տակ։


Թուրք-գերմանական ու թաթար-պարսկական այնքան մոլեգին ու տարերային հարձակումների դեմ եթե հայրենի հայությունը կարողացել է իր անկախությունը հռչակել, ապացույց է, թե թշնամու գրոհների դեմ պաշտպանված հայրենիք կա և այն պաշտպանող զորավոր ուժ, որի գրանիտյա ամրության դեմ եկած են զարնվելու և փշրվելու ալիքները թաթար դավաճանության և կատաղությունները գերմանատաճկական ոհմակների։ Եվ այդ ուժն ուրիշ ուժ չի կարող լինել, եթե ոչ հայ դյուցազնական բանակները։ Կանգուն է հայ բանակը՝ երեկվա չափ վճռական, երեկվա չափ ամեհի։ Այս իրողությունը բավ է ինքնին, որ մեր սրտերը լցվեն նորանոր նվաճումների և հաղթանակների գեղեցկագույն հույսերով։


Հայաստանն անկախ հռչակված է, և մենք ուրախ ենք, խանդավառ ենք այդ իրողության՝ մեզ ներշնչած հոգեկան մեծ գոհունակությամբ, բայց մեր գոհունակությունը կատարյալ չէ ու չի կարող լինել դեռ այնքան ատեն, որ Հայաստանից ու Կիլիկիայից մի ափ հալ կմնա վատահոգի թշնամու անարգ լծի տակ։ Մեր ազգային իդեալի, մեր ազգային պահանջի լման[1] ու կատարյալ իրականացումն ու գոհացումն է միայն, որ կրնա մեզ հանել մեր պահանջողի, մեր դժգոհի դերից դարս։


Միացյալ Հայաստանի ու Կիլիկիայի բացարձակ անկախությունը՝ ահա մեր իդեալը, ահա մեր պահանջը։


Այսօրվա անկախ Հայաստանն ուրիշների խղճմտանքը, ուրիշների զենքն ու արյունը, քաղաքակիրթ մարդկության գովաբանված արդարությունը չէր, որ տվեց մեզ։ Այն դրսից չեկավ, ուրիշներից՝ չնվիր–

  1. Լրիվ: