Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/10

Այս էջը սրբագրված է

թե Դդմաշենը երբևէ կոչվել է Ղարաքեշիշ։ Ըսա ավանդության Դդմաշենին մի շրջան տիրել են պարսիկները։ Բնակիչները գետից դույլերով ջուր վերցնելիս հաճախ ջրի հետ ձուկ են հանել։ Դա է պատճառը, որ գյուղը անվանել են Դուդմաշեն։ «Դուդմա» պարսկերեն նշանակում է ձուկ։ Այս ավանդությունը ևս ընդունելի չէ, քանի որ պարսիկը չէր կարող գյուղի անվան մի կեսը պարսկերեն արտասանել (Դուդմա), մյուս կեսը՝ հայերեն (շեն)։ Հարմարեցրած անուն է։ Եթե գյուղի անունը դեռ դարեր առաջ եղել է Դդմաշեն ու փոփոխություն չի կրել, չի կարելի արհեստական հնչյունափոխությամբ նոր անուն հնարել։ Դուդմաշենը Դադմաշենի աղավաղված ձևն է։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆՈՒՄ» ԴԴՄԱՇԵՆ ԱՆՎԱՆ ԴԻՄԱՑ ԴՐՎՈՒՄ է ԴՈԴՄԱՇԵՆ, ՏՈՏՄԱՇԵՆ, ՍՈՒՐԲ ԹԱԴԵՎՈՍ ՓԱՐԶԱՆԱԿԵՐՏ։

Բառարանի քարտարանում կատարված ուսումնասիրությունից պարզվեց, որ Դոդմաշեն, Տոտմաշեն անվանել են պատահական տեղացի մարդիկ, որոնցից կարծիք են հարցրել գյուղի անվան վերաբերյալ։ Դա Դդմաշենի աղավաղված ձևն է։ Վերցրել են ռուսական արտահայտչաձևը, որն օգտագործվել է ռուսերենով լրացված չափաբերական մատյաններում և 19-րդ դարի ռուսերենով կազմված որոշ պաշտոնական գրություններում։

Փարզանակերտը հնարովի անուն է։ Կա Փարաժնակերտ, որը գտնվում է Նիգ գավառում, Եզր Փարաժնակերտցի կաթողիկոսի (630– 641) ծննդավայրն է։

ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՎԵՐՋԻՆ 150 ՏԱՐՈՒՄ.

- 1831թ.՝ 468, 1873թ.՝ 1256, 1836թ.՝ 1650, 1908թ.՝ 2264, 1914թ.՝ 3143, 1916թ.՝ 2285,1919թ.՝ 2735,1931թ.՝ 2464,1959թ.՝ 1855,1994թ.՝ 2550 բնակիչ, բոլորը հայեր։

ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՔԸ.

— 1988 թվականի տվյալներով կազմում է 4126 հա։