Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/104

Այս էջը սրբագրված է

ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՐԴԻՆ

(Ի լուսաւորչական Հայոց Սինոդոսն Սրբոյ էջմիածնի)

Հայտարարություն

(ի Կօնսիստօրիայէ վիճակին Հայոց Երևանայ)

Հովհաննես Տեր-Իսահակյանց դդմաշենցի,

ծնվել է 1866թ. ցանկանում է ծառայել դպիր։

Նոր Բայազետի գավառի Դդմաշեն գյուղի եկեղեցին չունի ցածր աստիճանավոր հաստիքային դպիր, որ կարողանա սուրբ պատարագ և ժամասացություն կատարել։ Նման աշխատանքները կատարվում են ծխատեր քահանաների կողմից, որը և նրանց համար դժվարություն է ներկայացնում։ Ուստի գյուղի ողջ հասարակությունը և քահանաները նպատակահարմար են գտնում Հովհաննես Տեր-Իսահակյանցին նշանակել Դդմաշեն գյուղի Սուրբ Թադևոս Առաքյալ եկեղեցու դպիր։ Գյուզի եկեղեցականները և գյուղացիները գտնում են, որ երիտասարդ Հովհաննեսը համեստ վարքի բարքի տեր անձնավորություն է, ունի չորրորդ աստիճանի դպիրի կոչում, ինքը քսանմեկ տարեկան է։ Ավարտել է Նոր Բայազետ քաղաքի հայոց հոգևոր ծխական սուրբ Թարգմանչաց դպրանոցը։ Ավարտական վկայականը տրվել է Նոր Բայազետի հայոց հոգևոր ծխական սուրբ Թարգմանչաց դպրանոցի ուսուցչական կոլեկտիվի կողմից... Ավարտական քննությունների ընթացքում ցուցաբերել է հետևյալ առաջադիմությունը, կրոնագիտություն՝ շատ լավ, հայոց լեզու՝ լավ, ռուսաց լեզու՝ լավ, թվաբանություն՝ միջակ, հայոց պատմություն՝ լավ, աշխարհագրություն՝ լավ, ձայնագրություն՝ լավ, երգեցողություն՝ լավ, վայելչագրություն՝ շատ լավ։

Որոշեցինք.— Հաշվի առնելով Հովհաննես Տեր-Իսահակյանցի բարի վարմունքը, բարձր առաջադիմությունը, ուստի խնդրում ենք Սուրբ էջմիածնի սուրբ խորհրդին նրան հաստատել Դդմաշեն գյուղի հաստիքային սպասավորության կատարող դպրական պաշտոնի։

Ատենադպիր

ստորագրություն

29 ապրիլի 1887 թվական Երևան

անդամներ 1

2 ստորագրություն

3