Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/106

Այս էջը սրբագրված է

պարարտացման, հատկապես օրգանական պարարտանյութերով, ոռոգման և հակաէրոռգզիոն միջոցառումները պետք է տարվեն բարձր մակարդակով, որը կնպաստի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության բարձրացմանը։

Ընդհանուր առմամբ տնտեսությունում լիովին չեն կենսագործվել այն միջոցները, որոնք կարող են նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրանքի ավելացմանը։

Հողատարման երևույթների զարգացումը, վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքների ոչ ռացիոնալ օգտագործումը, կերային և ընդհանրապես մշակվող կուլտուրաների ցածր բերքատվությունը և այլն, դեռևս խոչընդոտում են երկրագործության և հատկապես անասնաբուծության արագ վերելքին։

Կենտրոն

Ռելիեֆ — Դդմաշենի համայնքի հողային տարածքը զբաղեցնում է ոբակ լեռնաշղթայի հարավային թեքության լանջերի և Հրազդան գեառանձին հատվածները։ Տարածքն ընկած է ծովի մակերևույթից 0-2400 մ բարձրության վրա։ Տարածքի ռելիեֆը բավականին խայ է. ցածրադիր մասերում համեմատաբար հարթ է և թույլ ափրված, որը երբեմն ընդհատվում է փոքր թմբերով։ Հրազդանի դեպրեսային ռեփեֆը վերածվում է թույլ բլրաթմբային խորդությունների և տեղ֊տեղ հանդիպում են մայր ապարի ելքեր։ Գյուղատեղից հյուսիսաբսմուտք և հյուսիս-արևեյք ընկած տարածքը հիմնականում բլրաթմբային խորդուբորդություններ են, խոր ձորերի խիտ ցանցով կտրտված։

Այս հողերը ձևավորվել են բազալտների, անդեզիտաբազալտների և հողմահարված կավավազների վրա։

Բնակլիմայական պայմանները բնութագրվում են լեռնատափաստանային գոտու բարեխառն կփմայով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 4,8 աստիճան։ Տարվա ամենացուրտ՝ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը 8,3 է, իսկ ամենատաք՝ օգոստոս ամսվա նը՝ 16,0 աստիճան։

Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է մինուս 33,0 առավելագույնը՝ 31 աստիճանի։ Օդից բարձր ջերմաստիճանների տարեկան միջին գումարը կազմում է 862 աստիճան, 5-ից բարձրը՝ 2210 աստիճան, 10-ից բարձրը՝ 1759 աստիճան։