Խնձորկներ
Ձգվում է Արխաշանցու ձորից դեպի հյուսիս-արեմուտք, բարձունքից մինչև սարի ստորոտը։ ժամանակին այնտեղ վայրի խնձորենու նոսրանտառ է եղել։ Տարեց հովիվ Ջիվանը պատմում է, որ ինքը մանկության տարիներին անտառի մնացորդները տեսել է։ Նոսրանտառում աճել են նաև սալորի վայրի ծառատեսակներ։
Դավայաթաղ
Տես «Քյոռ օղլու թավլա» քարավանատուն բաժինը։
Խարաբեք
Գեշքաշվան կոչվող դաշտի երկարությամբ ընկած մի հողաշերտ է։ Ավերակ գյուղատեղի է եղել։ Երևում են պահպանված տների հիմքերը։ Հավանաբար մեծ գյուղ է եղել։ Հետագայում դարձել է ցանովի դաշտ։ Ցանում են հիմնականում գարի։ Կան կոտրված խաչքարերի կտորներ։ (Այդ մասին տես՝ «Սրբավայրեր» բաժնում)։
Գլլնոց
Գյուղի գերեզմանոցից հյուսիս-արևմուտք ընկած տարածք է, անբերրի է։ Հիմնականում ցանում են գարի, կորնգան։
Սեփանի սար
Ջոջ ղուռուղ, Իմանղուլի, Դառափի ձոր և Մթնձոր տարածքները։ Դավայաթաղի մաս կազմող արոտավայր, խոտհարքեր են։
Քռեր (քարացրոններ)
Այվազի քռա, Քարեջանի քռա, Գալոյ քռա, Աղալոյ քոա։
Վրթոյ բուն
Այդ մասին գրել է Ա. Ղանալանյանը «Ավանդապատում» գրքում։ «Մաշարցու թամք» (մաշար-սղոց) — Մաշարցին արհեստավոր էր, անունը՝ Կարապետ։ Ըստ ավանդության՝ մի անգամ Կարապետը Սարբազի ձորով բարձրանում է ձորի վերևը ու նստում հանգստանալու։ Այդ տեղը թամբաձև է՝ երկու կողմերը բարձր են, մեջտեղը՝ ձիու թամբի նման փոս։ Գալիս են երկու անծանոթ մարդ, ձիու թամբը շալակներին։ Մոտենալով Կարապետին՝ ասում են. «Մենք իշխան մարդիկ ենք, դո՝գյուղացի։ Մեր ձին թամբը գցել, փախել է։ Թամբը շալակիր, գնանք Դիլիջան»։ Մաշար Կարապետը հակառակում է։ «Իշխանավորները» փորձում են ծեծել Կարապետին։ Ինքն է նրանց ծեծում։ Պառկեցնում է իրար կողքի, թամբը դնում է մեկի մեջքին ու ձայն տափս հեռվում գտնվող հնձվորնե—