Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/116

Այս էջը սրբագրված է

Ջոջ ղուրուղ

Հանդամասը պատկանել է գյուղի համայնքին։ Ընդհանուր հնձել են, խոտը բաժանել ըստ տնտեսությունների։

ԹԵրոյ գհոռ

Յախանի Թերոն ոչխարն արածացնելուց հետո, գիշերը այդ տարածքը օգտագործել է որպես հոտի մակաղատեղի։

Արխաշանցու ձոր

Այդ անունով գերդաստան է եղել, որը ժամանակին տիրել է այդ հողակտորին։ Անասնապահական վայր է։

Շութոյ քոլկներ

Տարածքը օգտագործվում է որպես ամառանոց։ Հիմնել են քոլիկներ։ Ամեն տարի գարնան վերջից մինչև ուշ աշուն ապրել են այնտեղ, անասուն պահել, խոտ հնձել։

Մոզոլկաներ

Գյուղամերձ տարածք է, Ծաղկունք գնացող ճանապարհի աջ կողմում, Հրազդան գետի ափին։ Կեսօրվա շոգին անասունների հանգստվայր է։ Մոզ կոչվող և կծող միջատները հանգիստ չեն տալիս անասուններին։ Մոզ միջատների անունով կոչվել է Մոզոլկաներ։


Յախանի գյոլ

Յախանը Հրազդան գետի ափին ունեցել է վարելահող։ Գետը հողամասի առանձին մասում առաջացրել է լճակ, որին տվե՛լ են գյոլ անունը։ Այժմ էլ այն գոյություն ունի։ Ամռան ամիսներին երեխաները այնտեղ լողանում են։

Բանդի ձոր

Հրազդան գետը հոսել է այդ ձորի միջով։ Ժամանակին այդ ջրից օգտվել են մի քանի ջրաղացատերեր։ Գետին զուգահեռ, սկսած վերևի հարթ տարածությունից, առու են անցկացրել, հասցրել ամենաբարձր տեղը։ Ջուրը գահավիժելով աշխատեցրել է ջրաղացների քարերը։ Գյուղի անկախ թաղամասի մոտ 70 տնտեսություն այդ տարածքով ոռոգման ջուր է ստանում։ Գետի հունից վերցրած ջրի սկզբի մասը կոչվում է Բանդ։ Խոսակցական լեզվում այսօր էլ պահպանվել են «գնում ենք բանդ կապելու», «բանդի վրա...» արտահայտությունները։