Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/117

Այս էջը սրբագրված է

Դվոյ ձոր

1829 թվականից հետո տեղաբնակները տիրացել են արոտավայրերի, վարելահողերի, իրենց անուններով էլ կոչել են այդ տեղանքը։ Դրանցից մեկն էլ՝ Դվոյ ձոր։

Սատանի ձոր

Գյուղի մոտ մի փոքրիկ ձորակ է, «Դոմիկ» տանող ճանապարհի ձախ կողմում։ Երեխաներն իրենց գառներն ու հորթերը արածացնում են այդ ձորում։

Խաչեր

Բերքառատ հողահանդակ է։ Գտնվում է «Խաչեր» կոչվող փոքրիկ մատուռի դիմաց։ Տարիներ առաջ այնտեղ բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակել։

Ջերմոցներ

Մոտ 180 հա է։ Մինչև խորհրդային իշխանության փլուզումը վերցվեց գյուղից, մեծ քաղաքներին ձմեռվա ամիսներին բանջարեղենով ապահովելու համար։ Ծախսվեցին միլիոնավոր ռուբլիներ, աշխատեցին ամենահզոր, ամենամեծ մեխանիզմները։ Պետության փլուզումից հետո ավերվեց, քանդվեց։ Ճանաչեցին շահագործման համար ոչ պիտանի և որպես մետաղի ջարդոն վաճառեցին։ Հողատարածությունը վարձակալությամբ տրվել է մի քանի մարդկանց․․․

ՍԱՐԱՏԵՂԵՐ ֊ ՄԵԾ ՄԵՅԴԱՆ

Մթնձոր

Արևածագը և մայրամուտը կարծես այս ձորի վրա չեն տարածվում, միայն կեսօրին է լուսավորվում։ Արոտավայր է։ Խոտհունձ չի կատարվում։

Սալանոց

Շերտավոր քարերի անսպառ հանք է։ Ժամանակին կոլտնտեսության անասնագոմերը, գյուղացիների գոմերը սալարկում, սալապատում էին այդ սալերով։

Ավսզահանքեր

Դյուզի տարածքում կան կարմիր, սպիտակ ու սև խարամային գոտիներ։ Դրանք օգտագործվում են շինարարական նպատակներով։

117