Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/118

Այս էջը սրբագրված է

Վալիլար

Վալի անունով թուրքը բռնի կարգով տիրացել էր այդ սարատեղին։ Նրան հետևեցին ուրիշները։ Ոչխարների հոտերը գարնանից մինչև ուշ աշուն պահում էին այնտեղ։ 1916֊17թթ. Մացակ Վարդանյանն ու իր որդին՝ Կամիսարը, դուրս քշեցին կալիներին։ Քոլիկներ պատրաստեցին, որտեղ մնում էին գիշերները, որ թուրքերին թույլ չտան վերադառնալ։ Նրա անունով էլ պահպանվում են «Մացակի քոլիկ», «Մացակի աղբյուր» տեղանունները։ Այնուհետև Ասպատուրի ազգի աշխատասեր տղաները քոլիկներ հիմնեցին և դարձրին իրենց անասունների արոտավայր, խոտհարք և ամառանոց։

Դառաբա

Թուրքերեն բառ է։ Այժմ արոտավայր է, սարատեղ։

Եզան գհոռ

Քոլիկներ պատրաստելուց հետո քաշող անասունների հավաքատեղի են պատրաստել գիշերելու համար։

Թումոյ թախտ

Յուրաքանչյուր ընտանիքի ավագը գրավելով Աթեյ ձորի այս կամ այն հողակտորը, կոչել է իր անունով՝ Աթեյ ձոր, Թումոյ ձոր, Մանուկի ձոր

Հաշանի ձոր, Հաշանի աղբյուր

Արոտավայր ու խոտհարք է։

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՆԵՐ

(«Ղանալանյան, «Ավանդապատումներ»,

էջ 36. 37. 49. 59. 60, 74. 407, 238)

Սուրբ Հովհաննես Եղել է Հովհաննես անունով մի մարդ։ Երիտասարդ ժամանակ նա ավազակությամբ է զբաղվել։ Երբ ծերացել է, եկել է այստեղ, աղբյուրների մոտ քոլիկ (տնակ) է շինել, ապրել մեջը, սնվել հովիվների և գյուղացիների տված փշրանքներով։ Քավելու համար իր գործած մեղքերը, Հովհաննեսը դարձել է ճգնավոր։

Մի օր էլ նրան գտել են մեռած։ Հովհաննես ավազակ-ճգնավորի տնակամատուռը հետո դարձել է սրբավայր՝ Սարի սուրբ Հովհաննես անունով։

118