Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/121

Այս էջը սրբագրված է

1950 թվականին, բետոնե հենասյուներով և բետոնե ծածկով։ Երկարությունը 40 մետր է, լայնությունը՝ 8 մետր, բարձրությունը՝ 3-4 մ։ Հսկայական մեծության գյուղը մեկ կամուրջ ունի։ Գյուղացիները երկար տարածություն են անցնում, որ հասնեն կամուրջին՝ մեկը մյուսին այցելության գնալու համար։ «Անկախ թաղամասի» դպրոցականների համար «դպրոցի ճամփան երկար է, դժվար»։ Գյուղի հարավային կողմի բնակիչները տարիներով սպասել են և այսօր էլ սպասում են, թե երբ կկառուցեն նոր կամուրջներ...

ՄԵՐ ՀՐԱՇՔ ՁԻԵՐԸ

1935 թվականին, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հանձնարարականով, գյուղում հիմնվեց տոհմային ձիաբուծական ֆերմա։ Գրեթե բռնությամբ վերցրին գյուղի բնակիչներ Բալաբեկ Մակարյանի, Մացակ Ավետիսյանի, Ջումշուդ Մարտիրոսյանի ձիերը։ Նույն թվականին Կիրովական քաղաքի հեծյալ գնդում ծառայողներ Աղասի Մակարյանը և Գագիկ Հակոբյանը հուշում են գյուղի ղեկավարությանը՝ ձեռք բերել իրենց մոտ վաճառվող մատղաշ ձիերը։ Նախագահ Սիմոն Հովհաննիսյանը մեկնում է Կիրովական, հեծյալ գնդի հրամանատար, իր վաղեմի ծանոթ Ալափարսեցի գնդապետ Սիմոն Գևորգյանի մոտ։ Վերջինս ընդառաջում է նախագահի խնդրանքին և տոհմական ձիեր է տրամադրում։ Դդմաշենցի հեծյալ զինվորների հոգածությամբ, ձիերը փոխադրվում են գյուղ։ Հանրապետությունում առաջին տոհմաբածական-ձիաբուծական ֆերման ստեղծվում է Դդմաշենում։ Տարեց-տարի գնալով ավելանում է արագավազ ու դիմացկուն ձիերի քանակը։ Կոլտնտեսականներ Անդրանիկ Հայրապետյանը և Եփրեմ Ղազարյանը երկու տարի էջմիածնի անասնապահական դասընթացներում սովորելուց հետո, վերադարձան գյուղ։ Անդրանիկը նշանակվեց ֆերմայի վարիչ, Եփրեմը՝ անասնաբույժ։ Նախապատերազմյան և ետպատերազմյան տարիներին մեր գյուղի ֆերմայի որոշ ձիեր մասնակցել են Երևան, Թբիլիսի, Պյատիգորսկ և Բաքու քաղաքներում և հանրապետության այլ շրջաններում կազմակերպվող ձիարշավներին։ Մրցանակների են արժանացել անվանի հեծյալներ Յախան Յախանյանը և Պողոս Ռոստոմյանը։

1939-ին Մոսկվայում կազմակերպված Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցեցին և կառավարական պարգևների արժանացան (ձիաբուծական և ոչխարաբուծական ֆերմաների

121