Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/123

Այս էջը սրբագրված է

ջրելու կամ լողացնելու նպատակով)։

2) Կտավահատը կամ սորուկը լցնում էին հատուկ ձևով պատրաստված կալի մեջ, որը նմանվում էր պղնձյա սինու։ Կալի մեջ տեղադրված էր ջրաղացի քարի նման մի քար, որին միացված էր փայտից պատրաստված սյունը, մոտ 2 մետր բարձրությամբ և սյունին միացած լուծը, որին լծում էին գոմեշը, գոմեշը պտտացնում էր ուղղահայաց դիրքով կանգնած քարը։ Ծեծված կտավհատը կամ սորուկը դառնալով ալյուր– փոխինդ, կալից հանում էին, հատուկ հարմարանքով մաղում, մաղը կախված էր առաստաղից, մաղած փոխինդը նորից լցնում կալը, նորից գոմեշը պտտեցնում էր այնքան (բովտան կարասի տաք ջրից խառնում էին փոխինդին), մինչև փոխինդը վերածվում էր խմորանման զանգվածի, որը գիլազ էին անվանում։ Վարպետը մի բուռ գիլազ էր վերցնում և որքան ուժ ուներ սեղմում էր ձեռքի գիլազը այն աստիճան, որ ձեթը դուրս էր գալիս մատների արանքից, ծորալով հասնում էր արմունկը, նոր գտնում էին, որ արդեն հասունացել էր, ուրեմն պետք է լցնել զմբիլները։ Մինչև գիլազի հասունանալը, քարի շրջանաձև տեղում, պտտվելու ժամանակ


123