Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/130

Այս էջը սրբագրված է

փոփված հողեր, որոնք օգտագործվում են կիսրաբար կերպով։ Գյուղի հողերից մոտ 225 դեսյատին կամ 1350 չվան 1872 թվից տրվել է Ռնտամալինև և մինչև այժմ (1922թ.) վիճելի են և օգտագործվում են ռնտամալցիների կողմից, իսկ գյուղի ներկա սահմաններում լքյալ հողեր չկան։ Գյուղի վարելահողերը, տնատեղերը և արոտատեղերը 7 տարին մեկ անգամ ենթակա են բաժանման, իսկ վերջին անգամ բաժանում է եղել 1921 և 1922 թվականներին ըստ շնչերի՝ յուրաքանչյուրին 4 չվան։ Միավորի այդ քանակը չի բավավարում գյուղին։ Հողերը բավարար են եղել 1918 թվին, երբ մալականների գաղթելու պատճառով նրանց հողերի մի մասը հատկացրել էին գյուղին։

Գյուղի հողերի ընդհանուր քանակը մինչև պատերազմը, մինչև խորհրդային իշխանության նոր օրենքը և ներկայումս (1922թ.) 8240 չվան է կամ 1373 դեսյատին և կես։ Տնատեղ 90 չվան կամ 15 դեսյատին։ Վարելահողերի մի մասը սևահող է, կոշտ կավային, մի մասը՝ ավազային, իսկ մեծ մասը՝ քարքարոտ։ Դրանք հիմնականում սարալանջերում են և հարթավայրերում։ Գյուղում առավել տարածված է գարնանացան ցորենի, գարու և հաճարի մշակումը։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկաթե մի խոփանի գութաններ և փայտյա մի խոփանի չորոցներ (արոր)։

Գյուղը հատուկ խոտհարքեր չունի, խոտը վերցնում են խոպան արտերից։ Գյուղի բնակչության երեք չորրորդը (կանայք, ծերեր և երեխաներ) ամռան ամիսներին՝ մայիս-օգոստոս, քոչում են ամառային արոտատեղեր՝ 4 վերստ հեռավորությամբ։

Վերջին ժամանակներս գյուղը գրկվել է Կենախ Կերմալ կոչվող արոտատեղից, որի հետևանքով գյուղացիները զրկվել են մեծ թվով ոչխար և տավար պահելու հնարավորությունից։

Ամառային արոտատեղերի ճանապարհը անցնում է հարևան Եայչի գյուղի վարելահողերի և Քարվանսարա գյուղի արոտավայրերի միջով։ Գյուղում կան անմշակ հողեր քարքարոտ և ավազուտ լինելու պատճառով։

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Անասնապահությունն ունի տնային գործածության և կաթնատնտեսության նպատակ։ Բոլոր անասունները անխտիր տարվում են ամառանոց։ Վերջին տարիների ընթացքում պատերազմի և հացի պակասության պատճառով անասնապահությունը նվազել է։ Առավել տարածված անասուններն են եզը, կովը և ոչխարը։ 130