Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/191

Այս էջը սրբագրված է

ՏՈՀՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տոհմագրությունը անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր տոհմի պատվի ու հպարտության գիտակցությունն ունեն։ Ովքեր քաջ հասկանում են, որ գերդաստանը երեխայի առաջին դաստիարակն է։ Տոհմի արժանապատվության մասին խոսելուց առաջ, պետք է ճանաչել տոհմը։

Ներկայացված տոհմերից ոչ մեկին գերադասություն չենք տվել։ Բոլորն էլ աշխատասեր, հողին ու գրչին նվիրված գերդաստաններ են։ Նպատակահարմար գտանք տոհմերը ներկայացնել այբբենական կարգով։

ԱԲԱՉՈՒ ՏՈՀՄԸ

Վերաբնակեցվածների ցուցակի 4-րդ մարդը՝ Գրիգոր Սարգսյանը, կնոջ և երեք տղաների՝ Առաքելի, Կարապետի և Պողոսի հետ ներգաթել են 1829-30 թվականներին։

ԱՌԱՔԵԼ — որդին Ավետիս։ Ավետիսն ունեցել է Հակոբ և Հայրո (Հայրապետ) որդիներ։
ՀԱԿՈԲ — կինը՝ Չիչակ (Չիչո), զավակները՝ Ստեփան, Միսակ, Սենո (Սենեքեիիմ), Խոռե և Սանդուխտ։
ՍՏԵՓԱՆ — կինը՝ Նախշուն, զավակները՝ Խաչատուր, Արամ, Կարապետ, Հայկո, Վարդուհի։
ԽԱՉԱՏՈՒՐ — կինը՝ Բաղդագյուլ, զավակները՝ Գուրգեն, Արշավիր։ Երկրորդ կինը՝ Յուղաբեր, դուստրը՝ Գեղեցիկ։
ԳՈՒՐԳԵՆ — կինը՝ Զինա (ազգությամբ ռուս), զավակները՝ Լյուդմիլա, Խաչիկ, Աիդա, Տանյա։
ԽԱՉԻԿ — կինը՝ ազգությամբ ռուս, ունի երկու դուստր։
ԱՐՇԱՎԻՐ — կինը՝ Շաշե (հերոսուհի մայր), որդիները՝ Հրանտ, Խալտուր, դուստրերը՝ Անուշ, Լալա, Սեդա, Թամար, Ռիմա, էմմա, Նելլի, Լաուրա։
ՀՐԱՆՏ — կինը՝ Արև, զավակները՝ Տիգրան, Ռուզաննա, Սուսաննա։
ԽԱԼՏՈՒՐ — կինը՝ Դուստրիկ, զավակները՝ Երազ, Լուսինե, Գևորգ։
ԱՐԱՄ ՍՏԵՓԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ — կինը՝ Վարդուհի, զավակները՝ Էդիկ, Վարդգես, Լիդա։
ԷԴԻԿ — կինը՝ Նվարդ, զավակները՝ Արամ, Լարիսա, Կարինե

։