Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/201

Այս էջը սրբագրված է

ԱՎԵՏԵՆՑ ՏՈՀՄԸ

Շատերը եկան ու գնացին։ Ով եկավ, աշխատասեր եղավ, ով գնաց՝ բարի անուն թողեց։ Պատվարժան է Ավետենց տոհմը։ Ավագների իրավունքն է փոքրերին ասել՝ պահպանիր տոհմի հպարտությունը։ Մակու քաղաքից, թե նրա շրջակա գյուղերից Դդմաշեն է գաղթել Մուղսի, թե Մուղդուսի Ավետիսը՝ կնոջ և երեխաների հետ։ Ավետիսն ունեցել է յոթ տղա՝ Թաթոս (Թադևոս), Մխե (Մխիթար), Վարդան, Հարություն, Մանուկ, Ներսես, Կիրակոս։

Որդիներից երկուսը՝ Կիրակոսը և Մանուկը, մահացել են երիտասարդ տարիքում։ Մնացած հինգ եղբայրները ապրել են նույն հարկի տակ։ Մանուկի մահվանից հետո նրա նշանածին ամուսնացնում են փոքր եղբոր' Ներսոյի հետ։

Հինգ եղբայրներից սերում է մի գերդաստան, որին կոչեցին Ավետենց։ Հինգ եղբայրներն էլ տարբեր ազգանունների տեր դարձան՝ Թադևոսյաններ, Մխիթարյաններ, Վարդանյաններ, Հարությունյաններ, Ներսիսյաններ։

Այժմ՝ եղբայրների մասին առանձին-առանձին։

ԹԱԹՈՍԻ ՃՅՈՒՂԸ

Ավագ որդին՝ ԹԱԹՈՍԸ, առանձին սեր է ունեցել առևտրի, վաճառականության նկատմամբ։ Ունեցել է երեք տղա՝Հունան, Մկրտիչ, Սուքիաս.

ՀՈՒՆԱՆ — կինը․․․ զավակները՝ Բագրատ, Աբգար, Դուշին, Իրան։
ԲԱԳՐԱՏ — կինը՝ Թարգյալ, զավակները՝ Շահեն, Ֆահրադ։
ՇԱՀԵՆ — կինը՝ Սաթո, որդին՝ Խաչիկ։
ԽԱՉԻԿ — կինը՝ Լուսիկ, զավակները՝ Շահեն, Սամվել, Աստղիկ։
ՇԱՀԵՆ — կինը՝ Վալյա (ազգությամբ ռուս), զավակները՝ Խաչիկ, Հերմինե։
ՍԱՄՎԵԼ — կինը՝Վարսիկ, զավակները՝ Արթուր, Անահիտ։
ԱԲԳԱՐ — կինը՝ Վարդուշ, զավակները՝Վարազդատ, Ստեփան։
ՎԱՐԱԶԴԱՏ — կինը՝ Նանիկ, զավակները՝ Ռուզաննա, Սուսաննա, Լիա։
ՍՏԵՓԱՆ — կինը՝ Սեդա, զավակները՝ Գագիկ, Հայկ, Աիդա, Վիկտորյա։
ԳԱԳԻԿ — կինը՝ Կարինե, զավակները՝ Շուշիկ, Սեդա, Արփինե։


201