Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/209

Այս էջը սրբագրված է

ՂԱԶԱՐ — կինը՝ Խանում, որդիները՝ Սարիբեկ, Սամվել։
ԴՈԼՈՒԽԱՆ (ՄՀԵՐ)— կինը՝ Զինա, զավակները՝ Լալա, Դավիթ, Ռուզաննա։
ԴԱՎԻԹ — կինը՝ Արմինե, նորապսակներ են։
ՎԱՆՈ — կինը՝ Վարդուհի, որդիները՝ Մարտիրոս, Աղասի, Քրիստինե։
ԱՂԱՍԻ — մահացել է 15 —16 տարեկան հասակում։ Հայրը՝ Վանոն, «օխտը գոմեշի ուժ ուներ»։ Սովից մահացել է վար անելիս, ակոսի մեջ է ընկել։ ԱԼԵՔ — կինը՝ Սոնա, զավակները՝ Գեղամ, Հայկազ, Արշակ, Հոռոմ։
ԳԵՂԱՄ — կինը՝ Վարդուշ, դուստրը՝ Լիդա։
ՀԱՅԿԱԶ — կինը՝ ժենիկ, զավակները՝ Վոլոդյա, Ալվարդ, Վահրամ, Հասմիկ, Լալա։
ՎՈԼՈԴՅԱ — կինը՝ Անահիտ, զավակները՝ Կարեն, Արմեն, ժենյա.
ԿԱՐԵՆ — ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Վոլոդյան և որդիները քանդակագործներ են, զբաղվում են փայտի փորագրությամբ։
ՎԱՀՐԱՄ — կինը՝ Անահիտ, զավակները՝ Արթուր, Հայկ, Արայիկ։
ԱՐՇԱԿ — կինը՝ Սալաթ, զավակները՝ Կարինե, Նվեր, Գայանե։
ՆՎԵՐ — կինը՝ Ռիտա, զավակները՝ Լիլիթ, Լիաննա, Վարսիկ։
ՎԱՐԴԱՆ — կինը՝ Վարդուշ, որդին՝ Ավետիս։
ԱՎԵՏԻՍ — կինը՝ Ոսկեհատ, զավակները՝ Սուրեն, Նազանի, Նվարդ։
ՍՈՒՐԵՆ — կինը՝ Մարիա (ազգությամբ ռուս), զավակներ չեն ունեցել։




209