Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/21

Այս էջը սրբագրված է

ԴԴՄԱՇԵՆԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՐՈՑ

Ամրոցը գտնվում է Դդմաշեն գյուղի ներկայիս բնակեցված տարածքի հարավարևելյան եզրին։ Զբաղեցնում է մոտ 1,5 հեկտար տարածություն։ Ունի ուղղանկյուն հատակագիծ։ Պահպանվել են հարավ-արևելյան պարիսպները։ Պարսպի լայնությունը 2,5-3 մետր է։ Պատերը շարված են 2 շարքով, խոշոր, անմշակ քարերով։ Լիցքը՝ մանր քարերով։ Ամրոցի հարավային կողմում, որն ավելի դյուրամատչելի է, կառուցվել է երկու աշտարակ 6 X 8 և 7 X 12 մետր չափագրությամբ։ Հարավ-արևմտյան կողմում, ուր թեքությունն ավելի մեծ է, կառուցվել է մեկ աշտարակ։ Շինանյութը տեղական բազալտն է։ Հյուսիսային կողմում կիրճն է։ Այս հատվածում ամրոցն ունի հրաշալի բնական պաշտպանություն։ Ամրոցի տարածքում կան դամբարաններ և գյուղատեղի։ Բոլոր տվյալներով դա հսկայական կիկլոպյան ամրոց է, որը բաղկացած է պաշտպանական ամրություններից։ Բերդ-շեների կառուցման համար ընտրվում էին քարաշատ, անմատչելի, գետերով ու անդունդներով եզրավորված բարձունքներ։ Դդմաշենի բերդ-շենը կառուցվել է, երբ տեղաբնակներն անցել են նստակյաց կյանքի։ Զարգացել է անասնապահությունն ու երկրագործությունը։ Բնակիչների, ընտանի անասունների ե մթերքի պաշտպանության համար բերդ-շենի կառուցումը դարձել է հրամայական պահանջ։ Ամրոցը պատկանում է երրորդ շրջանում առաջացած բերդ-շեների թվին։ Պատերը կրում են մետաղյա գործիքների հետքերը։ Պատերի ներսում լցված են մանր քարեր, առանց շաղախի։ Մոտակայքում պահպանված տների հետքերն ու դամբարանները վկայում են, որ բերդ-շենի բնակիչների թիվը մեծանալով, ընդարձակել են բնակելի տարածքները, պարիսպներից դուրս։ Բերդապատերի նման այդ կացարանների պատերը ևս պատրաստվում էին մեծազանգված քարերով, առանց շաղախի։ Նման կացարաններում բնակվում էին գլխավորապես երկրագործները, անասնապահները ու արհեստավորները։

Ոչ մի կասկած չկա, որ գյուղն սկզբնավորվում է ամրոցից։ Իսկ թե

21