Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/216

Այս էջը սրբագրված է

ԹՈՒՄԱՍԵՆՑ ՏՈՀՄԸ

(Մեզ է տրամադրել մեկ ճյուղը Ջուլետա Գալստյանը)

Մեր Տեր Հովհաննես մեծ պապն ունեցել է 3 տղա՝ Գրիգոր, Մինաս, Թովմաս անուններով։

Այժմ գյուղում ապրում են ինչպես Տեր Հովհաննեսի, այնպես էլ նրա որդիների հետնորդները։ Տեր Հովհաննես պապը 1829թ. Դդմաշեն է եկել Մակուից։

Բարի համբավ ու համարում է ունեցել քահանա Հովհաննեսը։ Պատմելով պապի գերեզմանը ուխտատեղի է եղել։ Ասում են շիրմի վրա դրված է եղել մի վիթխարի կարծր քար։ Շաբաթվա հատուկ օրերին գյուղացիներն իրենց հիվանդներին տարել են նրա գերեզմանին, իրենց հետ վերցրել են մի շիշ ջուր։ Շիրմահողից մի պտղունց հող լցնում էին ջրի մեջ, խմեցնում հիվանդին ու շիշն էլ կոտրում, որ իրենց հիվանդը ապաքինվի։ Հովհաննեսի թոռներն ու ծոռները որոշում են փոխել գերեզմանի անտաշ քարը և փոխարեն՝ տեղագրել շքեղ շիրմաքար։ ժառանգներից մեկը երազ է տեսնում, պապը խնդրում է, որ իր քարին ձեռք չտան, որովհետև նրա վրա «լույս է իջել»։ Խնդրում է. «էլ շիշ չկոտրեն իմ գերեզմանին, մարմինս ծակծկում է»։ Այս երազից հետո բարեբախտաբար վերացվեց ապակյա ամաններ կոտրելու սովորույթը։


Տեր Հովհաննեսի Թովմաս որդին բազմանդամ ընտանիք ունեցավ։ Նրա որդին՝ Գալուստը, որի անունով կոչվում է ազգությունը, եղել է գյուղի պատվելի անձնավորություններից մեկը ե վայելել գյուղացիների սերն ու հարգանքը։

Գալուստն ունեցել է երեք տղա և երեք աղջիկ՝ Հայրապետ, Արամ, Սիրական, Թամամ, Վարդուհի, Շաշե։ Հայրապետն ունեցել է Վասիլ և Սուրեն անուններով տղաներ և Թելլի ու Արմիկ անուններով աղջիկներ։ Վաղամեռիկ Վասիլը վատառողջ էր ու ժառանգ չի թողել, իսկ Սուրենն ունեցել է Անդրանիկ և Աղվան անուններով տղաներ և Պարզիկ ու Օֆիկ անուններով աղջիկներ։ Բոլորն էլ այժմ ապրում և աշխատում են գյուղում, ամուսնացած են և ունեն բավական խոշոր գերդաստան։ Սուրեն՝ զորակոչվել և զոհվել է Հայրենական պատերազմում՝ ընտանիքի հոգսը թողնելով կնոջ՝ Աշխենի վրա։ Սուրենի ավագ որդին՝ Անդրանիկը, ունի երեք տղա։ Երկար տարիներ նա գյուղի կոլտնտեսության ավտովարորդն էր, խիստ համեստ ու հարգված անձնավորություն։ Սուրենի մյուս որդին՝ Աղվանը, ամուսնացած է, ունի չորս տղա։ Իսկ Գալուստի որդին՝ Արամը, ունեցել է վեց երեխա՝ Բուրաստան, Փունջո, Նոյեմ, Օլյա, Ռուբեն և Գուրգեն: Հաճույքով եմ հիշում իմ Սիրական պապին ու Բաղդագյուլ

216