Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/219

Այս էջը սրբագրված է

Նախապատերազմյան տարիներին Երևանում առաջին սեփականատերերը նրանք են եղել։ Հայկ Գալստյանը սիրում էր քեֆ, ուրախություն, խնջույքներ կազմակերպել թե՜ տանը, թե՜ դրսում։ Մասնավորապես սիրում էր ունկնդրել Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան և այդ օպերայից էլ՝ հատկապես Սարոյի մեներգը։ Նա միջահասակից բարձր, գեղեցկատես, կապտաչյա, լայնաթիկունք մարդ էր։ Քաղաքում և Հայաստանի շրջաններում նրան շատերը գիտեին։ Խիստ հանրաճանաչ էր։

Եղբայրներից ամենից ավելի երկար ապրեց Արամայիս Գալստյանը, մեծացրեց և կրթության տվեց իր չորս աղջկան և միակ տղային։ Ավագը՝ Կիմա Գալստյանը, ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, երկար տարիներ աշխատել է Սևանի միջնակարգ դպրոցում։ Այժմ էլ բնակվում է Սևանում, ունի երեք տղա, երեքն էլ բարձրագույն կրթությամբ, խելացի, զարգացած անձնավորություններ են։ Կիման և իր ամուսինը՝ վաստակավոր լրագրող Սուրեն Մուրադխանյանը, երջանիկ պապ ու տատ են, ունեն յոթ թոռնիկներ։ Առայժմ... չորս տղա, երեք աղջիկ։ Նրանց մասին կատակով ասում են. ընտանիքում ութ հոգի են, բայց ունեն բարձրագույնի ինը դիպլոմ...

Արամայիսի երկրորդ դուստրը՝ Սեղան, ունեցել է երկու տղա և մեկ աղջիկ։ Ավագ որդին՝ Գառնիկը, ճակատագրի ցավալի բերումով մահացավ 25 տարեկան հասակում՝ թողնելով Արտակ և Սեդա զավակներին։ Մյուս որդին՝ Արմենը, արհեստավոր է, ունի մեկ տղա՝ Գառնիկ և մեկ աղջիկ՝ Լիլիթ անունով։ Աղջիկը՝ Նարինեն, ունի մեկ տղա և մեկ աղջիկ, բոլորն էլ բնակվում են Երևանում։

Մի քիչ էլ մանրամասնեմ։ Արամայիսի երրորդ աղջիկը՝ Ջուլիետան, ունի մեկ տղա և մեկ աղջիկ։ Տղան՝ Հակոբյան Հակոբը, ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը, ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տղան՝ Վահեն, աղջիկը՝ Նանան, որը միջնակարգ կրթությամբ հաշվապահ է, այժմ ապրում է ԱՄՆ-ում։ Արամայիս և Օլգա ամուսինների չորրորդ դուստրը Անահիտն է, ավարտել է համալսարանը, տնտեսագետ է, ունի երկու աղջիկ՝ Մարիանա և Օլգա (մոր անունն է)։ Միակ տղան՝ Սարգիս Գալստյանն ունի երկու տղա՝ Հայկ և Սամվել անուններով, որոնք ևս ապրում են ԱՄՆ-ում։ Արամայիս Գալստյանի աղջիկներից երեքը բարձրագույն կրթություն ունեն, մեկը՝ միջնակարգ մասնագիտական։ Տղան բազմաշնորհ արհեստավոր է։ Արամայիսը ևս եղել է ճանաչված արհեստավոր, ավտոմեքենաների «վիրաբույժ», կատակով ասած՝ դզող-փչող, ընտանիքի լավ հայր, լավ ընկեր, բարեկամասեր անձնավորության, հարգանքով հայրենի հող ու ջրի հանդեպ։ Շատ էր զարմանում

219