Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/220

Այս էջը սրբագրված է

ու զայրանում, թե ինչպես կարելի է սոված մարդուն, ծույլ ու անբանին, լոդրին իշխանություն վստահել։ Աղքատ, չփլաղ մարդն ինչ պիտի մտածի ուրիշների լավ ապրելու մասին։ Ու միշտ դառնանում էր դրանից և հոգու խորքից արտաբերում «օֆ, օֆ-ն ու ախ, ախ֊ը»։

Սիրական պապի չորրորդ տղան՝ Արշամ Գալստյանը, հայտնի պաստառապատող էր ու լավ դերձակ։ Երեք աղջիկ ուներ, մեկ տղա։ Լաուրան ունի երկու տղա, Երմոնյան՝ երկու աղջիկ (բժշկուհի և ինժեներ), Սուսաննան՝ երկու տղա, մեկ աղջիկ, բոլորն էլ ուսանող։

Արշամի և Գեղեցիկի մինուճար որդին՝ Սերգեյը, ավարտել է համալսարանը, աշխատել գիտության բնագավառում, այժմ Գերագույն խորհրդի հանձնաժողովներից մեկի կազմում է, ունի մեկ տղա (ապագա տնտեսագետ) և մեկ աղջիկ։

Արամայիս Գալստյանի քույրերից Վարսենիկն ու Նազանին ապրեցին ու վախճանվեցին անժառանգ։ Շահան անունով քույրն ունեցավ երեք տղա, երրորդ տղան ծնվեց 1949 թվականի աքսորից մեկ ամիս առաջ։ Այդ տարեթվին գյուղից աքսորված հինգ ընտանիքներից մեկը Հարություն Նազարյանի (Շահանի ամուսնու) ընտանիքն էր։ Աքսորման պատճառն էլ այն էր, որ Հարությունը պատերազմի տարիներին գերի է եղել ու գերության տարիներին էլ օգնել է իր համագյուղացիներին, մի քանիսին էլ մահից փրկել։ Եվ հենց այդ փրկված մարդկանցից մեկի մատնությամբ էլ Հարությունն աքսորվեց Ալթայի երկրամաս։

Աքսորման օրը Շահանի քույրը՝ Զառոն, եղբոր աղջկան՝ Ջուլիետային վազեցնում է մյուս քրոջ՝ Վարսենիկին գուժելու, որ իրենց քրոջ՝ Շահանի ընտանիքին աքսորում են։ Պետք էր տեսնել, թե ինչպես էին քույրերը լաց ու կոծով փաթաթվել միմյանց ու ողբում։ Իսկ չեկիստների դեմքից դաժանություն էր թափվում։ Նրանցից մեկը ավտոմատի խզակոթով մի կերպ բաժանում է քույրերին, որոնցից մեկի գրկում նորածնի բարուր կար։ Հարությունի կինը՝ Շահանն իր մահկանացուն կնքեց Ալթայի երկրամասում, իսկ նրա մեծ որդին՝ Ժորան, դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Փառք ու պատիվ Շահանի Կոլյա որդուն, որ իր հորեղբոր տղաներից մեկի հետ մեկնեց Ալթայի երկրամաս (աքսորից վերադառնալուց հետո), գտավ մոր աճյունը և փոխադրեց հայրենի գյուղ։ Շահանին վերաթաղեցին հայրենի գյուղի գերեզմանոցում, վաղամեռիկ որդու կողքին։ Շահանի փոքր տղան՝ Ջանիկը, որ մանկուց անմայր էր մեծացել, մահացավ սրտի պայթյունից և թաղվեց մոր կողքին։

Այդ մեծ գերդաստանի դուստրերից մեկն էլ՝ Սաթենիկը (Արամայիսի քույրերից), ամուսնացել էր Սևանում, բազմաթիվ գավակներ, թոռներ

220