Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/225

Այս էջը սրբագրված է

ՄՈՒՔԵՐԹԵՆԻ ՏՈՀՄԸ

(ՄՈՒՔՈՅԵՆՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ-ՀԱՐԹԵՆ)

Գյուղում լավագույն փայտագործը ծնվեց Մուքերթենի տոհմից։ Լավագույն երկաթագործը Մուքերթենի տոհմը տվեց։ Երբ գյուղին պետք էր ճրագ պատրաստել ու վառարան, թիթեղագործը Մուքերթենի տոհմից էր։ Ավագները համբավավոր արհեստավորներ էին, նորերը՝ ձգտող ու աշխատասեր եղան։ Թող օրհնյալ լինեն բոլորը։

ՀԱՐԹԵՆ — կինը՝ անունը հայտնի չէ, որդին՝ Մանուկ։
ՄԱՆՈՒԿ — կինը՝ Գյուլգազ, զավակները՝ Սիմոն, Գալուստ, Սարո։
ՍԻՄՈՆ — կինը Սառա, զավակները՝ Ավետիս, Վանո, Նիկոլայ։
ԱՎԵՏԻՍ — կինը՝ Արուսյակ։ Զավակներ չեն ունեցել։ Ավետիսը զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
ՎԱՆՈ — զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
ԳԱԼՈՒՍՏ — կինը՝ Նիգյար զավակները՝ Մելիք, Ռուբեն, Գյոզալ Լուսո, Սոնե։ ՄԵԼԻՔ — կինը՝ Աշխեն, զավակները՝ Դավիթ, Սիրուն, Նուշերվան, Նվարդ։ ԴԱՎԻԹ — կինը՝ Արուս, զավակները՝ Բուխար, Ռոզա, Սեդա։
ԲՈՒԽԱՐ — կինը՝ Արաքսյա, զավակները՝ Դավիթ, Յուրիկ, Նվեր, Արուս, Սվետլանա, Սիրուն, Մարիետա։
ԴԱՎԻԹ — կինը՝Մարիամ, զավակները՝ Յուրիկ, Սաթիկ։
ՅՈՒՐԻԿ — զոհվել է ավտովթարից, 24 տարեկան հասակում։
ՆՎԵՐ — կինը՝ Ամալյա, զավակները՝ Ասյա, Պավլիկ։
ՆՈՒՇԵՐՎԱՆ — կինը՝ Աշխեն, որդին՝ Սերգեյ (Խալտուր)։
ԽԱԼՏՈՒՐ — կինը՝ Ռոզա, զավակները՝ Կարեն, Նունե։
ԽԱՉԱՏՈՒՐ – մահացել է 22 տարեկան հասակում։ Ամուսնացած չի եղել։
ՌՈՒԲԵՆ — կինը՝Հայկանուշ, զավակները՝ Աշոտ, Հայկարամ, Վերժինե, Գոհար, Լյուդվիգ։
ՀԱՅԿԱՐԱՄՆ ու ԱՇՈՏԸ զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։
ԼՅՈՒԴՎԻԳ — կինը՝Լիդա, զավակները՝ Ֆաուստ, Աննա։
ՖԱՈՒՍՏ կինը ․․․․․․․
ՆԻԿՈԼԱՅ (1880–(1974)– կինը՝ Բերսե (1885-1986), զավակները՝ Յուղաբեր, Ելենա, Օրդուխան, Սարիբեկ, Սիրուն, Նազիկ, Վոլոդյա։