Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/23

Այս էջը սրբագրված է

ԴԴՄԱՇԵՆԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դդմաշենի՝ պատմական Հայաստանի Վարաժնունիք գավառի հնագույն բնակավայրերից մեկի հավաստի վկայագիրը Գյուղի արևելյան կողմում, ոչ մեծ բարձունքի լանջին, դեռևս 7-րդ դարի առաջին տասնամյակներին կառուցված կենտրոնագմբեթ փառահեղ եկեղեցին է իր նշանավոր Ավետարանով։

Վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների թվին են պատկանում Պտղնիի (6-րդ դարի վերջ, 7-րդ դարի սկիզբ), Արուճի (7-րդ դարի 70-80– ական թթ.) և Դդմաշենի (7-րդ դար) եկեղեցիները։ Դդմաշենի եկեղեցին լրացնում է վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճների շարքը։ Բազմաթիվ անգամներ նորոգված ու դրանց ընթացքում որոշ աղավաղումների ենթարկված այս հուշարձանը թեև հիշատակված է հայագիտական


Դդմաշենի սուրբ Թադևոս առաքյալի եկեղեցին

23