Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/230

Այս էջը սրբագրված է

ՍԱՐԲԱԶԻ ՏՈՀՄԸ

Սարբազի տոհմը հնադարներից է։ Անուն առ անուն չեն հիշում նախնիներին, սակայն գիտեն մի ճշմարտություն, նախնիները եղել են հյուրասեր, պատվասեր ու աշխատասեր։ Հողագործ էին։ Նորացավ տոհմը, երբ մեծ ու փոքրով սիրեցին մեխանիզատորի մասնագիտությունը։ Ավագները մեքենայական գործը սովորեցին որպես մասնագիտություն, կրտսերները հմտացան գործի մեջ։ Եկող սերնդից հուսանք, որ նորարարներ լույս աշխարհ կգան։

ՍԱՐԲԱԶԸ, նույն ինքը՝ ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, կնոջ, աղջկա, երկու տղաների՝ Մարգարի և Դավթի հետ Մակու քաղաքից կամ շրջակա գյուղերից եկել, բնակություն է հաստատել Դդմաշեն գյուղում 1828 թվականին։ Նրանց հետ միասին եկել է նաև եղբայրը՝ Մխիթարը, որդու՝ Եղիազարի հետ։

ՎԱՐԴԱՆ — կինը․․․․․, զավակները՝ Մարգար, Հաթուն, Եսայի, Դավիթ (Հարություն) և մի աղջիկ։
ՄԱՐԳԱՐ — կինը՝ Խաթաի, զավակները՝ Օհան, Մկրտիչ, Կիրակոս, Հայրապետ։ Օհանը մահացել է երիտասարդ հասակում, ամուսնացած չի եղել։
ՄԿՐՏԻՉ — կինը․․․․․, տղան՝Ավետիս։
ԿԻՐԱԿՈՍ — կինը․․․․․, զավակները՝ Աբել, Արզուման։ Աբելը զավակներ չի ունեցել։ ԱՐԶՈՒՄԱՆ — կինը՝ Ջեյրան, զավակները՝ Խաչիկ, Շավարշ, Գերասիմ, Աղասի, Շաշե, Արաքսյա։
ԽԱՉԻԿ — կինը՝ Գեղեցիկ, զավակները՝Լևիկ (Վրեժ), Մայիս, Աբել, Ռոզա, Լաուրա, Գրետա, Անահիտ։
ՎՐԵԺ — կինը՝ Նվարդ, զավակները՝ Գայանե, Հրահատ, Կարինե, Խաչիկ։
ՀՐԱՀԱՏ — կինը՝ Նարինջ դեռևս զավակներ չունեն։
ՄԱՅԻՍ - կինը՝ Սուսաննա, զավակները՝ Արմեն և Արմինե։
ԱԲԵԼ — կինը՝ Հասմիկ, զավակները՝ Գեղեցիկ, Լուսինե, Քրիստինե, Անահիտ։
ՇԱՎԱՐՇ — կինը՝ Եպրաքսյա, զավակները՝ ժենյա, Վաչիկ, Էդիկ, Հրաչիկ, Նշան, Վարդան, Ռուբիկ։ Վաչիկը մահացել է 20 տարեկան հասակում, ամուսնացած չի եղել։ ԷԴԻԿ — կինը՝ Իվետա, զավակները՝ Վաչիկ, Շավարշ։
ՀՐԱՉԻԿ — կինը՝ Անահիտ, զավակները՝ Կարեն, Արմեն։