Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/24

Այս էջը սրբագրված է

գիտական աղբյուրներում, սակայն մինչև վերջերս չէր արժանացել մասնագիտական ուսումնասիրման և այդ պատճառով տեղ չի գտել հայ ճարտարապետությանը նվիրված աշխատություններում։ Անթվագիր այս հուշարձանը, չնայած իր բացորձոկ չափերով (արտաքին չափերը 18, 8 X 22,5) փոքր է, իր ճարտարապետական հարդարանքի բարձր արվեստով զիջում է Պտղնիի և Արուճի տաճարներին, բայց մնացած բոլոր հատկանիշներով նման է նրանց ու հարազատ Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության ոգուն, ուստի իրավացիորեն թվագրվում է 7-րդ դարով։ Եկեղեցու ծովուն այժմ պսակող գմբեթը, որից պահպանվել է միայն թմբուկը, նախնական չէ։ Որ այն ավերվել է 16-18-րդ դարերի ընթացքում, ենթադրվում է։ Փոխորենը 1907թ. կառուցվել է իր ձևով հուշարձանին անհարիր նոր թմբուկ, սակայն չի պսոկվել գմբեթով։ 1977-1978թթ. կատարվել է հուշարձանի մասնակի նորոգում (որի ժամանակ գմբեթի թմբուկը պսակվել է թիթեղվա վերադարավ) և շրջապատի բարեկարգում։


Վ․Մ․Հարութունյան «Հայ ճարտարապետության պատմություն»,
էջ 75 և 131։ Երևան, 1992թ.։

Մուրադ Հասրաթյանը «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում գրում է. «Հուշարձանը կառուցված է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառում, որը Կոտայքի նման 6-րդ դարի վերջում 7-րդ դարի սկզբում գտնվել է բյուզանդական կայսրության տիրապետության տակ և Ավանի քաղկեդոնիկ կաթողիկոսության ներքո։ Նշանակում է՝ Դդմաշենի եկեղեցին կարող էր կառուցվել 603թ. հետո, երբ պարսկական զորքերը գրավում են Այրարատը և վերանում է Քաղկեդոնի կաթողիկոսությունը։ Հետևաբար, հուշարձանի թվագրումը 603–630թթ. միանգամայն համապատասխանում է կառուցվածքի ճարտարապետական գեղարվեստական առանձնահատկություններին և Հայաստանի այդ ժամանակաշրջանի քաղաքական-դավանաբանական իրավիճակին»։

«Բանբեր Երևանի համալսարանի», № 11973, էջ 264-269

Եկեղեցու մասին հիշատակություններ են թողել անցյալ դարի ճանապարհորդներն ու ազգագրագետները։ Նշենք նրանց մասին. 1. Յովհանն եպիսկոպոս Շահխաթունեանց, ստոթագրութիուն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գավառացն Այրարատայ», գրքի 2-րդ հատորի 200-րդ էջում գրում է. «Դդմաշեն, տունք 61, ի սմա հին շինուաց եկեղեցիդ ի խառտեալ քարանց, այլ կամարայուրել նորին ի վաղուց իջեալ ծածկեցին ի նորոյ փայտիւք և անուանեցաւ յանուն Թադեոսի