Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/251

Այս էջը սրբագրված է

ԴԺՎԱՐ ՀԱՎԱՔԱԾ ԷՋԵՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարել էին թուրքական ոտնձգությունները։ Բոլշևիկների մուտքը Հայաստան, հայ շինականներն ընդունում են ոչ այնքան քաղաքական, որչափ պաշտպանական տեսանկյունով։ Բոլշևիկ հասկացվում էր ռուս մարդ, Ռուսաստանի քաղաքացի, ահա թե ինչու կարևորություն չտալով գաղափարական ծրագրերին, ցնծությամբ դիմավորեցին բոլշևիկներին։ 11-րդ բանակի ստորաբաժանումները մուտք գործեցին Հայաստան։ Այնուհետև, յոթանասուն տարի պետք է գոյատևեր կոմունիստների տիրապետությունը։ Թե ինչպիսի քաղաքական ու տնտեսական տեղաշարժեր կատարվեցին Դդմաշենում այդ յոթանասուն տարիների ընթացքում, կաշախատենք ներկայացնել հակիրճ, անարձագանք չթողնելով ոչ մի կարևոր իրադարձություն։

1921թ. ապրիլի տասներեքին տեղի ունեցավ կոմբջջի նիստը։ Մասնակցում էին վեց կոմունիստ, այդ թվում Բալաբեկ Գրիգորյանը, Բաբիկ Աթանեսյանը, Ա.Ղարիբյանը, Սիրական Շահինյանը (գրվում էր՝ Շագինով)։ Գավկոմից ժամանել էր պատասխանատու աշխատող Սարամգալյանը։ Նախագահում էր հին բոլշևիկ Մ.Ղարիբյաւնը։ Քարտուղար ընտրվեց Բ. Գրիգորյանը:

— Ուրեմն վեց մարդ,— հառաչելով ասաց Ղարիբյանը,— քանի՞սն են անդամ, քանիսը՝ թեկնածու։ — Լռություն տիրեց։ Մի քանիսը կուս շարքերն էին ընդունվել ընդհատակում, Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում։ Ահա թե ինչու չէին կարող ասել՝ անդա՞մ են, թե թեկնածու։

— Լավ,— ասաց նախագահողը։ — Մենք այդ հարցը կճշտենք գավկոմում։ — Դիմեց քարտուղարին,— գրանցիր։ Այժմ ձայնը տրվում է ընկեր Սարամզալյանին:

Գավկոմի ներկայացուցիչը հարմար համարեց նստած խոսել. — Բանվորական շարժումները արևելքում և արևմուտքում վերսկսվել են նոր եռանդով։ Մեր նպատակն է կատարել համաշխարհային հեղափոխություն։ Դադարեց խոսել, նայեց ներկաներին։ Քարտուղար Գրիգորյանն անմիջապես խոսքի մեջ մտավ, — ներողություն, գուցե սկսենք հանրապետության քաղաքական վիճակի՞ց։ — Այո— արձագանքեց Սարամզալյանն ու շարունակեց,— հանրապետությունում Իրավիճակը կարգավորվում է։ Քեմալ Արատողի հետ նոր կնքված