Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/257

Այս էջը սրբագրված է

ֆոնդ հիմնենք։ Երեկ մեկը եկել էր, ասաց. - Բալաբեկ եղբայր, երեխան ոտաբոբիկ է, դպրոց չի գնում։ Մի զույգ տրեխի փող էր ուզում, այն էլ՝ պարտքով։ Բա մենք գյուղով չկարողանանք երեխին մի զույգ տրեխացու տալ։ Կամ էն մյուսը, անունը չեմ ասում, ամուսին չանի։ Եկել ասում է. «Եղբայր Բալաբեկ, սերմացու չունեմ, արտս կմնա առանց ցանելու։ Որբերիս ո՞նց պահեմ»։ Դա էլ մեր գործն է։ Դրա համար եկեք գյուղով փոխօգնության ֆոնդ հիմնենք։ Մեկը սերմացու է ուզում, թող հիմա տանի, աշնանը մի քիչ էլ ավել վերադարձնի։ Սիմոն, ճի՞շտ եմ ասում։ Գյուղական խորհրդի նախագահ Սիմոն Հովհաննիսյանը նստած էր նրա դիմաց։ Գլխի դրական շարժումով հաստատեց նրան ու ավելացրեց.

— Փոխօգնության ֆոնդ պետք է։ Ինչ հարկավոր է, կտանք։ Ես տալիս եմ իմ մեկ ամսվա աշխատավարձի տաս տոկոսը։

— Շնորհակալություն,— գոհունակությամբ ընդմիջեց Բալաբեկը։

— Ով դրամ չի կարող տալ, թող հացահատիկ տա, պանիր տա, կարտոֆիլ տա...

Փոխօգնության ֆոնդ ստեղծվեց։ Հետո, չգիտես ինչու վերանվանեցին կոմիտե։ Ներկաներն անմիջապես պարտավորվեցին մուծել դրամ, մթերք, հացահատիկ, ով ինչ կարող է։

Գյուղական խորհուրդը օրենք էր սահմանել. եթե մեկն ու մեկը խախտում էր հասարակական կարգը, նրան բանտարկում էին։ ժողովի օրը մի մարագում բանտարկված էին երկու հոգի։ Կալանքի ժամկետը լրացել էր։ Լուր բերին, որ բանտարկյալները խնդրում են էլի երկու օրով ավելացնել ժամկետը։

— Իա՜,— զարմացավ Բալաբեկը,— մարդն է՞լ կամենա ցուրտ մարագում բանտարկված մնալ։

— Ի՞նչ ցուրտ մարագ,— շտապեց բացատրել Ն.Կարապետյանը, որը նոր միայն նշանակվել էր ՓՕԿ-ի նախագահ։ — Գնա տես ինչ քեֆ են անում։ Ազգ ու բարեկամ հավաքվել են, ում տանն ինչ լավ բան կա, ուղարկել են բանտարկյալներին։ Նրանք էլ կրակ են արել, կողքը նստել, ատում-խմում են։ Ինձ էլ բանտարկեն, կխնդրեմ, որ ժամկետը երկարացնեն:

Բալաբեկը զարմանքով նայեց գյուղական խորհրդի նախագահին։ Վերջինս ուսերը շարժեց։

— Ի՞նչ անեմ, ասեմ՝ հաց մի տարեք, ախր իրավունք չունեմ։

Բալաբեկը բավական երկար մտածելուց հետո, ելքը գտավ։

— Լավ։ Թույլ տալ միայն հաց ու ջուր... Այս որոշումից տուժեց Գալուստ Մկրտչյանը։ Բառացիորեն