ԿՏԴ։ Հշտկրն գրչի 75 ա, 88 ա, 137 ա, ծաղկողի՝ 137 բ, 225 բ։ Ավետարանի 293-րդ թերթի վրա կարդում ենք. «Արդ գրեցաւ սբ. ավետարանս ի գեղաւզըս Դէմդէմաշենս՝ ընդ Հովանևաւ սուրբ Աստուածածինս և Սևանայ սուրբ Առաքելոցն ի Հայրապետութեան տէառն Սարդիս կաթողիկոսին և փաթուշահեությանն Ըռստում բէկին և ի թուականութեանն հայոց։ ՋԽԳ Ձեռամբ մեղա (պարտիս Ա) զարիս– զորապարգգւաց զմեզ մարդասիրանծ անարժան Չեղաք իմովք գրեցաւ։ Արդ որ ճաշակէք Յաստուածային Բուրաստանէ և յամենալի սեղանի որք պատահիք սմա տհսութեամբ կամ ընթերցմամբ Յիսեսջիք ի սուրբ և ի մաքրափայլ յաղաւաթս ձեզ յառաջ յիշեցեալ ստացվող սուրբ Ավետարանիս զտէր Անդրէասն և..»։
Ցուցակ ձեռագրաց, 1965թ.,
հատոր Ա, էջ 1160, թիվ 4155
ՋԽԳ-1494
ԹՈՒՄԱՅ ԳՐՉԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
Երևանի մաշտոցյան մատենադարանում պահվող և մեզ հասած երեք ձեռագիր Ավետարանները, որոնք գրվել են Դդմաշեն եկեղեցում, ապացույց են, որ եկեղեցին եղել է գրչության կենտրոն։ 1494 թվականի սարկավագ Ազարիա գրիչը գրել է Ավետարանը, իսկ 1646 թվականին Թումայ անունով գրիչը գրել է «Ս. Հովհաննես» կոչված Ավետարանը և վերանորոգել է յոթ հարյուր տարի առաջ անհայտացած և նորից գտնված այն Ավետարանը, որը «բազում փորձանաց հանդիպել էր պէս–պէս, ազգի, ոմն ժամանակ ի գերութեան ի ձեռս անօրինաց։ Եւ անօրենք զսբ. սքանչելագործ Աւետարանս ձգեալ ի մեջ հրոյ, վասն զի այրեսցէ․․․»։
Ավետարան կազմող Թումայը գրում է. «Փառք․․․, որ ետ կարողութիւն տկար յ(ուսո)յ և մեղսաթաւալ Թումայ գրիչս, որ կազե(ցա)ք զսբ.,