Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/262

Այս էջը սրբագրված է

դասակարգային պայքարը սրելու ուղղությամբ։

1923 թվականի սեպտեմբերին լուրեր տարածվեցին, որ հայտնաբերվել են ժանտախտի օջախներ։ Համագումարը պարտավորեցրեց բոլորին, որ լինեն զգաստ ու ձեռք բերեն հակաժանտախտային բոլոր միջոցները։

Բարձրացրին գյուղատնտեսական կուլտուրաների մշակության հետ կապված հարցեր։ Որոշեցին զարկ տալ անասնապահությանը, կանեփի, կտավհատի մշակությանը և մեղվաբուծությանը։

1923 թվականին վճռական քայլ կատարվեց հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման ուղղությամբ։ Տեղի ունեցան շրջանային կոնֆերանսներ։

Գավկոմից շրջաբերականներ էին ստացվում մասսայական անգրագիտության վերացման համար։ Հաճախ գալիս էին ստուգման։ Իսկ 1924-ի հունվարին Դդմաշեն եկավ մեծ քթով մի ընկեր ու առանց ձևականության բարձրաձայն պահանջեց, թե ինչո՞ւ գյուղի հոտաղներն ու մշակները չեն ընդգրկվել անգրագիտության վերացման դպրոցում։ Բալաբեկ Գրիգորյանը ուշադիր նայեց նրա քթին, խոր հառաչ արձակեց ու ուշացած պատասխանեց.

— Հոտաղն ու մշակը հարուստի համար են աշխատում։ Հարուստն էլ ասում է. «Փող եմ տալիս, ամբողջ օրը պիտի աշխատի»։ Կամ պիտի աշխատի մնա մշակ, կամ պիտի սոված փորով գնա դպրոց։

— Դրանք հեքիաթներ են,— ասաց մեծ քթով ընկերը։ — Հարկավոր է բրիգադ ուղարկել հարուստների տները և պահանջել, որ նրանք մշակներին օրական մեկ ժամ ազատ արձակեն իրենց անգրագիտությունը վերացնելու համար։ Պա՞րզ է։ 

— Հարցը պարզ է... Հարուստների հետ լեզու գտնելն է դժվար։

— Իրավունքը ձեր ձեռքին է... Պահանջեցեք... ահա, այսպես,— բռունցքը անղամուկ հպեց սեղանին։ — ճզմեք...

Հունվարի 19-ին հրավիրվեց կոմբջիջի ժողով։ Մեծ-մեծ տառերով թղթի վրա գրվեց. «...Օրակարգ. Անգրագետների աշխատանքի ստուգում, գյուղի հոտաղ, մշակների հարցը...։ Գավկոից ստացված շրջաբերականները...

Բալաբեկ Գրիգորյանը զեկուցեց, ապա շրջվելով դեպի ժողովի քարտուղարը, թելադրեց որոշումը. «․․.Կուս․ ընկերները պարտավոր են գյուղի խազեիններին հասկացնել, որ մշակներին օրը մի ժամ ժամանակամիջոց տան, որպեսզի աշխատանքի ազատ ժամանակը հաճախեն դպրոց»։ (ֆ․9, գ.326, ց.1, թ.2)։

Դպրոցի վարչության նախագահ Ամիր Ամիրյանից հաշվետվություն