Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/271

Այս էջը սրբագրված է

Հաջորդ նիստում գյուղական խորհրդի նախագահ առաջադրվեց Ս․ Հովհաննիսյանը։

— Ընկերը մասսաների հետ աշխատելու փորձ ունի,— ասաց գավկոմի ներկայացուցիչը։ — Մենք պաշտպանում ենք նրա թեկնածությունը։

Գյուղում խորհրդային իշխանության վարած քաղաքականությունից դժգոհ էին շատերը, սակայն քչերն էին համարձակվում բացեիբաց խոսել։ Նրանցից էին Բեգլար Հովհաննիսյանը և նրա Գուրգեն ու Վաչագան որդիները։

Մի անգամ Գուրգենը գյուղամիջում, շատերի ներկայությամբ ասաց. —

Ի՞նչ կոմսոմոլ, ի՞նչ կուսակցական, դրանք այսօր կան, վաղը ցրիվ կգան։ Չե՞ք տեսնում, մասսան նրանց հետևից չի գնում (ն.տ.թ. 19)։ Իսկ Վաչագանը գտնում էր, որ կոմունիստները ամեն քայլափոխում սուտ են խոսում։ Խոսում են կոմունիզմից, բայց հինգ տարի է չեն կարողանում սովը կանխել...։ Իսկ Բալաբեկը հավատում էր երջանիկ ապագային։ Նա գտնում էր, որ հարկավոր է նվիրվել գործին, ընկերոջը, բարեկամին, երկրին։ Հավատալ վաղվա օրվան։ Նա իսկապես Հոկտեմբերյան հեղափոխության դոնքիշոտներից մեկն էր՝ մաքրամաքուր ու անձնուրաց։

Գյուղից շարունակվում էր հոսքը դեպի արդյունաբերական քաղաքներ։ Մեծ մասը մեկնում էին Բաքու։ Սակայն ադրբեջանցի «եղբայր բանվորները միշտ չէ, որ հաճույքով էին ընդունում Հայաստանից մեկնած աշխատավորներին։ 1918-ի կոտորածներից ընդամենը 7 տարի էր անցել։ Թարմ էին հայության վերքերը։ Քողարկված պայքարը շարունակվում էր։ Տեղի էին ունենում բացահայտ բռնկումներ։ Հաճախ հիվանդանոցների դռները բացվում էին վիրավոր հայերի առջև։ Լուրեր էին գալիս անհետ կորածների մասին։ Վերջին երկու տարում սովորություն դարձավ, Ադրբեջանից կոմունիստ ղեկավարները նամակներ էին ուղարկում հայկական բնակավայրերը, տեղեկացնում հայ տղաների «չարությունների» մասին։ Դա սեփական մեղքերը քողարկելու և հային հայի ձեռքով պատմելու կոմունիստական եղանակ էր։ Նման նամակներ ստացան նաև դդմաշենցիները։ Աշխատանքի վայրում դդմաշենցի մի քանի տղաների թուրքերը խմբովի ծեծել էին ու պահանջել, որ հեռանան Բաքվից։ Հայ տղաները չէին ենթարկվել։ Ծեծկռտուքի ժամանակ տուժել էին թուրքերը։

Նամակը քննարկվեց սեպտեմբերի 20-ի կուսակցական ժողովում։ Իրադարձության մասին խոսեց Բալաբեկ Գրիգորյանը։ Որոշումը զավեշտակներ էր․