Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/275

Այս էջը սրբագրված է

Հայրապետյանին,— գիտեմ ինչու ես եկել։ Մի-մի բաժակ խմենք, հետո կռվենք։

— Կռվելու պատճառ չկա,— պատասխանեց Հայըապնտյանը: — Մեկ-մեկու տան չենք քանդել։ Պարզապես եկել եմ իմանալու, թե ինչո՞ւ կուսակցական կարգապահությանը չես ենթարկվում։ Գավկոմից բացատրություն են պահանջում։ Արհամարհե ես հրահանգիչին, առանց որևէ մեկին հայտնելու, առանց պատճառի լքել ես կուսդպրոցը։

Արիստակեսը շտապեց պաշտպանվել։

— Մեծ գերդաստան եմ։ Ես նորից նոր դպրոցական չեմ դառնալու։ Ինձ հարկավոր է աշխատել։

Հայրապետյանը խոր հառաչ արձակեց։ Այդ պահին ներս մտավ տանտիրուհին, սեղանին պանիր դրեց ու դուրս եկավ, նոր միայն Հայրապետյանը պատասխանեց.

— Արիստսկես, քեզնից բացի տանը չորս աշխատող կա։ Փառք աստծո, միջակ տնտեսություն ես. կով, ոչխար, լծկան, ամեն բան ունես։ Ուրիշ պատճառ գտիր։

- Հաց կեր։

— Շնորհակալ եմ։

— Խմենք մի-մի բսժակ,— օղի լցրեց բաժակները։

— Խմենք։

Բաժակները խփեցին իրար, խմեցին։

— Դե, խոսենք, գավկոմը բացատրություն է պահանջում։ Արիստակեսը մի պատառ հաց կերավ, ապա ուշադիր նայեց Հայրապետյանին ու պատասխանեց.

— Բացատրություն է պահանջում, կտանք, ի՞նչ կա որ։ Ես կուսակցության որոշ տեսակետների հետ համաձայն չեմ։

— Օրինակ։

— Օրինակ, կանանց հարցում։ Կնոջը դուք ստիպում եք, որ հասարակական աշխատանքում չթերանա, ամուսիններն ստիպելու են, որ տնային գործերում չթերանա։

— Ամուսինները թող բարի լինեն, կիսեն կանանց հոգսերը։

— Վերջ տուր, Հայրապետյան։ Իբր դու չգիտես, որ տնային շատ գործերում կինն անփոխարինելի է։ Նա զավակ է ծնում, նա է զավակին կերակրում։ Տղամարդը չի կարող նրան փոխարինել։ Դուք ատրճանակը կախ եք տվել կնոջ կողքից, ուղարկում եք ամեն տեսակ ծառայության։ Ուզի թե չուզի տնային գործերը երեսի վրա պիտի մնան։

— Ուրիշների մոտ էլ ես նույն բաներն եմ ասել։ Զգուշացիր, Արխստակես։