Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/280

Այս էջը սրբագրված է

Առաքելը գնաց Բալաբեկ Գրիգորյաի մոտ խորհրդի, պատմեց ամեն բան։

Բալաբեկը երկարաձիգ հառաչ արձակեց ու ասաց.

— Առաքել, գնա գավկոմի հետ համաձայնեցրու, հետո արի դիմում տուր...

— Իմ դիմումը կպաշտպանե՞ս։

— Կպաշտպանեմ։

1926 թվականի հունիսի 13-ի դռնփակ նիստում կազմակերպության քարտուղարի պարտականություններից ազատվելու վերաբերյալ Առաքեի դիմումը պաշտպանեցին բջջի բոլոր անդամները։ Քարտուղար ընտրվեց Գևորգ Նահապետյանը (ն.տ, թ.ՅՅ)։

Գյուղն օր-օրի վերաճում էր։ Միանգամայն բնական է, որ ապրուստի համար պետք է մշակեն խոպան հողերը։ Գյուղական խորհուրդն ու գավկոմն այս ուղղությամբ ոչինչ չէին ձեռնարկում։ Մի խումբ գյուղացիներ, սեփական նախաձեռնությամբ սկսեցին վարել սարի հողերը։ Գավկոմը մեծ աղմուկի պատճառ դարձավ։ Գավկոմը պահանջեց անհապաղ դադարեցնել վարի և մեղավորներին պատասխանատվության կանչել։ Պահանջվեց լսել նաև բջջի քարտուղարի հարցը, որ աչք է փակել արտառոց երևույթի առջև։

Սեպտեմբերի 19-ին բջջի քարտուղար Գևորգ Նահապեայանը ազատվեց աշխատանքից և գործերը հանձնեց Արմենակ Հայըապետյանին։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԿՈՒԼԱԿՆԵՐԸ

(1926թ. տպագրված մի հոդվածի համառոտագրություն)

Նոր Բայազետի Դդմաշեն գյուղի երեք գյուղացի, ունենալով լիազորություն, դիմում են գյուղատեսչության բողոքների բյուրոյին, մեղագրելով իրենց գյուղացի Մացակ Վարդանյանին նրանում, որ նա գյուղում ճնշում է գյուղացիներին։ Նրա որդին հայհոյել է գյուղխորհրդի անդամներին։ Նրա խոզերը փչացնում են գյուղացիների ցանքսերը... Նա իր տնտեսությունը հայտարարել է օրինակելի և, իբրև այդպիսին, ստացել է 60 ռուբլի մրցանակ Նոր Բայազետի գավառական ցուցահանդեսում։

Այս հարցի ճիշտ պարզաբանման համար ԿՎՀ-ից երեք հոգի գնացին կմաշեն։

Հանձնաժողովը հետաքրքրվեց իմանալու, թե կարելի՞ է նման տնտեսությունը համարել օրինակելի։ Վարդանյանն ունի 50-60 խոզ, յոթ կով, երեք եզ, չորս ձի, երկու փեթակ, մեկ սեպերատոր։