Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/283

Այս էջը սրբագրված է

Հաց ու ջուր պատվիրելուց հետո Բալաբեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվել։

— Արմենակը մարդ էր ուղարկել մեր տուն, որ ունեցածս հաշվառի, ձայնազուրկ անի։

— Արմենակը չի ուղարկել— ճշտեց Բալաբեկը։

— Գավկոմն է պահանջել։ Արմենակը գյուղի մարդուն վատություն չի անի։

— Բայց, արեց։

— Չի արել։ Դու ընդհանուր որոշման տակ ես ընկել։ Ո՞վ չի տես նում, որ չորս կով ունես, չորս եզ, ոչխար, ձի...

Խաչատուրը չառարկեց։ Նայեց Բալաբեկի դեմքին։ Նա գունատ էր, նիհար։ Ցավ զգաց, իսկական հարազատի ցավ։

— Հիմա ի՞նչ անեմ,— հարցրեց նա։

— Քանի՞ շունչ եք։ Գիտեմ, բայց պաստասխանիր հարցիս։

— Տասնհինգ շունչ ենք։ Մենք երեք ընտանիք ենք, բաժանված ենք։

— Ջրաղաց ունե՞ս։ — Ոչ։ Ջրաղացի մի քարը հորեղբրս սեփականությունն է, մյուսը՝ հինգ մարդու։

— Գնա գյուղական խորհրդից տեղեկանք վերցրու և հանձնի կոմ բջջի քարտուղարին։ Բջջի անդամներից ոչ մեկը հակված չէր Խաչատուրին պատժելու։ Գյուղական խորհրդի տեղեկանքը բավական էր, որ ելույթ ունեցողները պաշտպանեն նրան։ Միջնորդագիր ուղարկվեց գավկոմ, որ Խաչաաուրին հանեն ձայնազուրկների ցուցակից։

Երբ արձանագրությունը գավկոմում կարդացվեց, մեկը ձեռքը խփեց սեղանին.

— Սա ի՞նչ բան է... Պահանջել էինք մեկին դատապարտել որ անկուսակցականները չկարծեն, թե միայն իրենց ենք պատժում...

Դդմաշենի կանանց շրջանում մեծ աշխատանք էր տանում Լիզա Առուշանյանը։ Նա զրույցներ էր կազմակերպում ամենաբազմազան թեմաներով, բայց ամենից շատը «Մոր և մանկան պաշտպանության» թեմայով։

1926 թվականին կանայք ավելի հաճախ էին մասնակցում պատգամավորական ժողովներին։ Նրանցից յոթը ակտիվ անդամներ էին։

Այս բնագավառում աչքի էր ընկնում Կատար Հովհաննիսյանը։ Դեկտեմբերի 5-ի նիստում կանայք վճռական քայլ կատարեցին։ Լիզա Առուշանյանն առաջարկեց տղամարդկանց ու կանանց լիկկայանները միացնել և պարապմունքներն անցկացնել համատեղ։ Արձանագրության որոշման մեջ գրված է. «Տնտեսական աշխատանքների պատճառով