Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/285

Այս էջը սրբագրված չէ

Որոշեց անձամբ ստուգել։ Գյուղական խորհրդի նախագահ Առաքել Սիմոնյանի հետ եղան Դավիթ Վարդանյանի տանը։ Նա հորթ ստացել էր սեպտեմբեր ամսին։ Գավիթը նրանց դիմավորեց մուտքի մոտ։ Տուն հրավիրեց։ Մտան թոնրատուն։ Կանայք հաց էին թխում։ Թեթևակի ծուխ էր նստած, սակայն հաճելիորեն բուրում էր թարմ լավաշը։ Թոնրից բավական հեռու դրված էր լայն թախտը։ Դավիթը հյուրերին հրավիրեց նստել։

— Շնորհակալ ենք,— ասաց Արմենակը։ — Նստելու համար չենք եկել։

— Դու կարո՞ղ ես մեզ ցույց տալ կոլտնտեսությունից ստացած հորթը։

— Ո՛չ,— ուշացումով պատասխանեց Դավիթը...

— Ի՞նչ արիր։

— Մորթեցի, ծախեցի։