Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/288

Այս էջը սրբագրված է

1935-ը սկսվեց կոլտնտեսականների գանգատներով։ Առիթը ամանորյա առևտուրն էր։ Մասնավորներ՝ գավառային կենտրոնից, Ն. Ախտայից, Ելենովկայից ձեռք էին բերել միրգ, հագուստեղեն, լամպ, նավթ, աղ, շաքար։ Ձեռք բերած ապրանքների մի մասը ոմանք վաճառեցին գյուղացիներին։ Գյուղական խանութը ևս նոր տարվա համար ապրանք ստացավ, սակայն մեծ մասը գնեց մասնավորը։ Կոլտնտեսականները դեռ աշխօրի դիմաց դրամ չէին ստացել։ Գանգատներ հասան կոմբջիջ։ Գալուստ Պետրոսյանը խիստ ելույթ ունեցավ.

— Մենք կոլտնտեսականներին արտոնություն չենք տալիս։ Կոոպերատիվում ստացված ապրանքների 70-80 տոկոսը մենատնտեսն է տանում։ Նրանք ամբողջ օրը զբաղված են առևտրով։

Նույն հարցի շուրջը խիստ արտահայտվեցին նաև Խաչատուր Հակոբյանը, Աղվան Նալբանդյանը, Արմենակ Հայրապետյանը։

Ճիշտ միջոցը համարվեց այն, որ մասնավորին ընդգրկեն կոլտնտեսության մեջ։

Կոլտնտեսությունը արդեն վեցերորդ տարին էր, ինչ գործում էր, սակայն առանձին բնագավառներում չուներ մշտական աշխատող կադրեր։ Նույնիսկ անասնապահության բնագավառում խնամողներն ու կովկիթները շուտ-շուտ փոխվում էին։ Մշտական կադրեր ունենալու հարցը բարձրացվեց միայն 1935 թվականի հունվարին։ Կովկիթներ նշանակվեցին Ա․Ներսիսյանը, Զ․ Գալստյանը, Ա.Գրիգորյանը, Վ.Ավետիսյանը, Ս․Վարդանյանը, Սենուշ Ավետիսյանը, Արփ.Զաքարյանը, Ա․Ներսիսյանը, Ն․Բադալյանը, Ազիզ Գասպարյանը։ Ընտրվեց յոթ նախրապան (ն.տ․, թ.2)։

Նույն ժողովի որոշումով, մի քանի ծայրահեղ չքավոր կոլտնտեսականներ ազատվեցին հարկերից։ 1935-ի հունվարին կոլտնտեսություն մտան Կնյազ Մնացականյանը, Հակոբ Շութոյանը, Սարիբեկ Սաֆարյանը, Արամայիս Մանուկյանը, Հայկազ Հակոբյանը և Արտավազդ Խաչատրյանը (ն.տ․, թ.Յ)։

Կոլտնտեսականները գոհ էին այդ ընդունելությունից։ Երաշխիք կար, որ կավելանար լծկանի, կովերի, ոչխարների թիվը։ Սակայն նոր ընդունվածները չէին շտապում անասունները հանձնել։ Կոլտնտեսության նախագահ Արմենակ Հայրապետյանը մի քանի անգամ հիշեցրեց, որ ժամանակն է անասուններին հանձնել։ Կնյազ Մնացականյանից խիստ պատասխան ստացավ.

— Մի ամիս չկա, Խաչատուր Խաչատրյանը Ախտայի ճամփին երկու ձի սատկացրեց... Ձեր պահած ձիերը ի՞նչ քաշ ունեն, որ կովերն ինչ քաշ ունենան։ Մեր անասունները թող մնան մեր տներում, դուք