Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/289

Այս էջը սրբագրված է

համարեք, որ ձերն են...

Արմենակը չառարկեց.

— Լավ, պահեք մինչև գարուն։ Որ օրը անասունները դուրս եկան արոտի, չեն վերադառնա ձեր գոմերը... Կ

Կյազը քմծիծաղ տվեց.

— Էհ, թե որ կովը տիրոջ տան ճամփան մոռանա, թող ձեզ պատկանի... Այնուամենայնիվ եկավ օրը, բոլորն էլ ստիպված էին, «մի աչքը լալով, մեկ, խնդալով» կովերը հանձնել կոլտնտեսությանը։

Արմենակ Հայրապետյանը ազատվեց կոլտնտեսության նախագահի պարտականությունից։ Պատճառն այն էր, որ «զապիսկաներով» կարգադրություններ էր անում ապրանք կամ մթերք բաց թողնելու վերաբերյալ։

— Չեմ հասկանում, տարբերությունը ո՞րն է— զարմանում է նա։

— Ինչ թուղթ էլ լրացվի, ստորագրողը ես եմ լինելու։ Նրան լսող չեղավ։ 1935թ. փետրվարի 28-ին կոլտնտեսության վարչության նախագահ առաջադրվեց Սիմոն Հովհաննիսյանը, որը մեծ բավականությամբ գյուղական խորհրդի կնիքը հանձնել էր Առաքել Սիմոնյանին։ Սակայն կարճ ժամանակ անց նրան փոխարինեց Գարեգին Ներսիսյանը, իսկ 1936-ից՝ Գ.Պետրոսյանը։

Թևակոխեց 1936 թվականը։ «ժողովուրդների հայրը» գտավ, որ սոցիալիզմի հիմքի կառուցման ժամանակաշրջանում դասակարգային պայքարը ավելի է սրվում։ Տեսությունն առկա էր, մնում էր հայտնաբերել ճնշող դասակարգին ու «ճզմել»։ Իրականում «դասակարգային պայքարը» գյուղում ավարտվել էր 1929-1930 թվականներին։ Քաղաքում ընդհանրապես գոյություն չուներ մասնավոր արտադրություն, հետևաբար խոսք չէր կարող լինել դասակարգային պայքարի սրման մասին։ Բանվոր դասակարգը օր-օրի խտանում էր գյուղական չքավորության հաշվին։

Իրականությունը՝ իրականություն, սակայն ոչինչ չես կարող փոխել, եթե տրվում է հրահանգը «հայտնաբերել», «փոշիացնել դասակարգային թշնամուն»։ Ծ

այր առան բռնությունները։ Դրանք մեծ չափեր ընդունեցին Տրոցկու, Բուխարինի, Զինովևի, Կամենևի և այլոց ձերբակալությունից ու ցուցադրական կեղծ դատավարություններից հետո։

Այս վիթխարի աղետը շրջանցել անհնար էր։ Ստալինն անձամբ էր հետևում, թե որ հանրապետությունում ինչպես են իրականացնում իր ցուցումները։ Հայաստանի Հանրապետության կոմկուսի Կենտկոմի քարտուղար Ամատունին զեկուցեց մեծ թվով հակահեղափոխական