Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/292

Այս էջը սրբագրված է

հարկավոր չէր ինքնապաշտպանական ճառ ասել։ Երբեք, ոչ մի ժողովում կոմունիստներն այդքան միասնական չէին եղել։ Բոբիկյանը շփոթված էր։ Նախագահողը խնդրեց, որ ելույթները դադարեցնեն։ Հարցական նայեց Հովհաննիսյանին.

— Գուցե երկու խոսք կասեք։

Հովհաննիսյանը ոտքի կանգնեց։ Ասելիք չուներ։ Ասելիքն ասված էր։

— Երբ ես շրջանից եկա գյուղ, ընտրվեցի կոլվարչության նախագահ, տուն չունեի։ Խնդրել եմ գործկոմից ինձ հատկացնել մի լքված տուն։ Այն օրվանից ապրել եմ այդ խարխալ, լքված տան մեջ։ Չնայած կինս հիվանդ է, չի կարող խոնավ, ցուրտ սենյակում ապրել, բայց ես այլ միջոց չունեմ... Մատերիալ տվողը մի քանի անգամ ինձանից մթերք ու հացահատիկ է պահանջել, չեմ տվել։ Մի քանի անգամ բռնվել է գողության մեջ։ Իմ դատավոր աշխատած ժամանակ ես նրան դատապարտել եմ երկու տարվա կալանքի։ Դատախազն ավելին էր պահանջում (ն.տ․, թ.60-68)։

Այնուամենայնիվ, կուս. կազմակերպությունը պահանջեց ստուգել կոլտնտեսության ֆինանսական գործունեությունը և ընտրեց հանձնաժողով։

Քաղաքական զրպարտիչը պարտվեց։

Դրմաշենցիները չէին կարող կռահել, որ մարդկային մեծ քննություն բռնեցին դարի առջև։

1937 թվական։ Կոլտնտեսությունը զբաղված էր գարնանացանի նախապատրաստական աշխատանքներով։ Ձեռք էին բերվել մոտ 60 զիգզագ, շղթաներ։ Ձեռք բերվեց քարածուխ, դարբնոցում գութանները վերանորգելու համար։ Քաշող անասունների խնամքը տարվում էր բավարար։

Այնուամենայնիվ գյուղը կարիք ուներ որակյալ դարբնի ու հյուսնի։ Մեկ դարբինը չէր հասցնում բոլոր հանձնարարությունները կատարել։ Կուսկոմիտեն մտահոգված էր սերմացուի հարցով։ Կոլտնտեսության նոր անդամների զգալի մասը սերմացու չուներ։ Դեռ փետրվարի կեսերին կոլվարչության նախագահին կուս. կազմակերպության կողմից