Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/293

Այս էջը սրբագրված է

հանձնարարվեց սերմերի զտման աշխատանքներն ավարտել մինչև փետրվարի վերջը։

Փետրվարի վերջերին կուսակցական կազմակերպությունը քննարկեց Ս․Օրջոնիկիձեի մահվան հարցը։ Արարատ Զաքարյանը և Աթաբեկ Հակոբյանը վիրավորանք հայտնեցին, որ ամեն պատահած առիթով մարդկանց գործից կտրում, «ժամերով փակում են գրասենյակում»։

— Մարդ է, մահացել է— հրապարակայնորեն հայտարարեց Արարատը,— սո՞ւգ կապենք նրա համար, ի՞նչ է...

— Բոլորն էլ տրոցկիստ են,– հայտարարեց բրիգադիր Աթաբեկ Հակոբյանը։

Լուրը արագ տեղ հասավ։ Պահանջվեց նրանց հարցը քննարկման դնել։ Շրջկոմի հրահանգիչը հայտարարեց.

— Իմ կարծիքով պետք է մերկացնել այդ մարդկանց, որ նմաններին դաս լինի...


Որոշեցին. Արարատ Զաքարյանին հեռացնել համակրողների շարքերից և բրիգադիրությունից, Աթաբեկ Հակոբյանին նույնպես հեռացնել, ազատել բրիգադիրի պաշտոնից... «Նրանք կատարել են հակահեղափոխական քայլ, վարկաբեկել են մեր կուսակցության ղեկավարներին» (ֆ.822, ց.1, գ.8, թ.7-9)։

Փետրվարի 9-ին 1937 թվականը մտավ իր իսկական տարերքի մեջ։ Այդ օրը քննվեց «Զինովևյան-տրոցկիստական զուգահեռ կենտրոնի» դատավճիռը։ Այդ առթիվ մանրամասն բացատրություն տվեց շրջկոմի հրահանգիչ Ս. Սեդրակյանը։ Շավարշ Գրիգորյանը, որ մյուսների նման անմնացորդ հավատում էր կենտրոնից ստացված որոշումներին, դատապարտեց «տրոցկիստական բանդային», որը «ցանկանամ էր վիժեցնել մեր աշխատանքները և դիվերսիոն ակտեր էր կազմակերպում մեր ղեկավարների, հատկապես ընկեր Ստալինի դեմ...»։

Ելույթ ունեցան Գալուստ Պետրոսյանը և կուսկազմակերպության քարտուղար Ա.Սիմոնյանը։

Որոշեցին. «...Դդմաշենի կուս., ԼԿԵՄ և ակտիվի դռնբաց նիստը, լսելով տրոցկիստական-զինովևյան բանդայի մասին զեկուցումը, հավանություն է տալիս և միանում է զինվորական կոլեգիայի նրանց վերաբերյալ որոշմանը և պահանջում է նրանց դասին դասել աջ օպորտունիստներին՝ Բուխարինին, Ռիկովին և մյուսներին։

ժողովն առաջարկում է... լայնորեն մասսայականացնել որոշումը»։ Մարտի 20-ի ժողովում դրվեց կուսկազմակերպության քարտուղար Ա .Սիմոնյանի հաշվետվությունը։ Շրջկոմը նրան տեղափոխում էր այլ աշխատանքի։ Կազմակերպության քարտուղար առաջադրվեց Շավարշ