Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/299

Այս էջը սրբագրված է

նկատմամբ ընդունած որոշումը հովանավորական երանգ ունի։ Թաքցված է նրա անցյալ՝... (ն.տ., թ.51-52)։

Այս դեպքից անցել էր մեկ շաբաթ։ Մարդկանց սրտերում դեռ թևածում էին տագնապները։ Ընթերցվեցին բերքի բաշխման վերջնական տվյալները։ Ուրախության ալիք անցավ։ ժպիտներ հայտնվեցին մարդկանց հոգնատանջ դեմքերին։ Բոլորը գտան, որ այս գործում մեծ է Սիմոն Հովհաննիսյանի ավանդը։ Այդ նիհար, լռակյաց ու տասովոր աշխատասիրության տեր մարդուն պետք էր վարձահատույց լինել։ Որոշեցին. «...Նախագահ Հովհաննիսյանին տալ տարեկան 600 աշխօր և պարգևատրել առողջարանային ուղեգրով։ Նրա տեղակալ Խաչիկ Հակոբյանին տալ 500 աշխօր...»։

Դաժան ճակատագիր՝ հարկադրեց, որ մինչև 1937-ի վերջին օրերը պայքարեն զրպարտագիր հորինողների դեմ, բռնություններից փրկեն իրենց աշխատանքային ընկերներին ու համագյուղացիներին։ Դեկտեմբերի 28-ի ժողովում հարկ եղավ պաշտպանել Արտավազդ Մաթևոսյանին։ Նորից Ս .Հվոհաննիսյանը, Խ .Հակոբյանը և մյուսները ելույթ ունեցան ու վստահ պաշտպանեցին նրան։

Որոշեցին. «Որպես բատրակի ու հարազատ աշխատողի Ա. Մաթևոսյանին վերականգնել կուսակցության մեջ։ Ապա էլի մեկ անգամ պետք եղավ պաշտպանել Խաչիկ Հակոբյանին (ն.տ.թ. 64)։

Ծալելով արխիվային նյութերի 1937-ի վերջին թերթը, ամբողջ սրտով ասում եմ.

— Օրհնություն ձեզ, մեր խիզախ հայրեր..․

1905 թվականի հունվարի 9-ի «Արյունոտ կիրակիի» իրադարձությունների մասին ամեն տարի լրագրերի մեջ նշվում էր։ Իսկ 1937թ. արյունոտ իրադարձությունների մասին խոսվում էր ամպագոռգոռ ֆրազաբանությամբ, որպես հակահեղափոխության դեմ դասակարգային պայքարում տարված հաղթանակ։ 1937-ի «դասակարգային սկզբունքայնություն շարունակվում էր»։

Գևորգ Հակոբյանը ազնվագույն մարդ էր, հողին նվիրված աշխատող, խաղաղասեր ու գթասիրտ։ Ողջ գյուղը նրա մասին հարգանքով էր խոսում։

Մի անգամ Խաչիկ Հակոբյանը հանդիպեց նրան ու ասաց. 

— Գևորգ, ինչո՞ւ չես ուզում կուսակացության շարքերն ընդունվել։

— Իմ հայրը քյոխվա էր, ինձ չեն ընդունի։

— Ի՞նչ անենք քյոխվա է եղել։ Հորդ չենք ընդունելու, քեզ ենք ընդունելու։

Ամբողջ գյուղը գիտի, որ կոլտնտեսությանը նվիրված մարդ ես։