Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/30

Այս էջը սրբագրված է

ՍԲ ԽԱՉԵՐՍ ԲԱՐԷԽ ԱՒՍ

ՍԲ ԽԱՉԵՐՍ/ԲԱՐԷԽ/ԱՒՍ․․․։

Տասլանաքար, եկեղեցու հյուսիսային գերեզմանոցում, 8 տող․

ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՏՐ ՍՈՂՈՄՈՆԻՆ

ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՍ

ԱՅՍ Է Հ/ԱՆԳԻ/ՍՏ ՏՐ ՍՈՂՈ/ՎՄՈՆ/ԻՆ, <Յ>ԻՇ/ԵՑԷՔ/Ի ՔՍ

Տապանաքար, նույն տեղում, 3 տող․

ԱՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԱՎԱՆԲԷԿԻՆ

ԹՎԻՆ ՌՃ

ԱՍ Է ՀԱՆԳԻՍՏ /ԱՎԱԲԵԿ <ԻՆ>/ ԹՎԻՆ ՌՃ (1651թ․)

1932թ. գյուղի եկեղեցին փակվեց, թալանեցին թավշյա վարագույրը, գրքերը, արծաթյա մոմակալները, երեք մեծ և փոքր պղնձաձույլ զանգերը, որոնց ղողանջները լսվում էին անգամ հարևան գյուղերում։

Տեր Սոհակը եղավ վերջին քահանան։ 1931-ին նրան ձերբակալեցին։ Մեկ տարի մնաց բանտում, որից հետո արդարացվեց («Հայաստանի Հանրապետություն», 1994թ., 2 հունիսի)։ Տիրացուներ Ռուբեն (Կնյազ) Փոնոսյոնը, որ ավարտել էր էջմիոծնի հոգևոր ճեմարանը և Գևորգ Տեր-Հովհաննիսյանը մեկընդմիշտ զրկվեցին իրենց կոչումից։ 1938-1970 թվականներին եկեղեցին օգտագործվեց որպես կոլտնտեսության պահեստ։ 1975-1976թթ. գմբեթը վերակառուցվեց, թիթեղապատվեց։ 1990 թվականից եկեղեցին վերսկսել է իր գործունեությունը։ Գյուղի քահանան էր Տեր-Կյուրեղը։ Նա երկու տարի որպես քահանա աշխատեց և թողեց գյուղը...։ Այժմ եկեղեցին չի գործում։ Ծածկի թիթեղը, ժամանակին չներկելու պատճառով, փտել է։ Անձրևաջրերը ներս են լցվում, աստիճանաբար քայքայում կամարներն ու պատերը։ Քանդվել են ցանկապատի առանձին հատվածներ։ Եկեղեցու բակը հարևանը դարձրել է անասնակերի պահեստ։ Մի զգալի տարածք զավթել և կաթսայատուն է կառուցել։