Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/303

Այս էջը սրբագրված է

Նման բացահայտ պայքարը չէր կարող անհետևանք մնալ։ 1938թ. նոյեմբերին ՀԿԿ Կենտկոմի բյուրոն լսեց կազմակերպության հարցը և որոշում կայացրեց Դ-դմաշենի սկզբնական կազմակերպության նկատմամբ։ Հարցը լսելու համար Ն. Ախտա ուղարկվեց Կենտկոմի հրահանգիչ Մախմուտովը։ Նա զեկուցեց կազմակերպության և նրա քարտուղար Խ .Հակոբյանի քաղաքական սխալների մասին։ Հարցը լսվեց նաև կուս. ժողովում։ Շատերը ելույթ ունեցան։ Ելույթներն ամփուփեց Մախմուտովը։ Որոշեցին. «Կուսակցական կազմակերպությունը Կենտկոմի բյուրոյի որոշումը գտնում է միանգամայն ճիշտ և տեղին։ Կոմիտեի քարտուղար Խաչիկ Հակոբյանին անել խիստ նկատողություն, կուսակցության ընդունելության գործին թեթևամտություն ցույց տալու, Կենտկոմի որոշումները չապահովելու համար, ազատելով նրան կոմիտեի քարտուղարի պարտականությունների կատարումից։ Հանձնարարել սկզբնական կուսկոմիտեին զբաղվել համակրողների շարքերն անհարազատ տարրերից մաքրելու հարցով...»։

1939-ին գյուղը շատ փոթորիկներ տեսավ։ Կրկին զրպարտագիր ուղարկվեց Խաչիկ Հակոբյանի դեմ։ Մեղադրվում էին Խաչիկի պապը, Խաչիկի կնոջ պապը, որոնք իբր ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ մարդ են սպանել։ Ելույթ ունեցան կազմակերպության գրեթե բոլոր անդամները, պաշտպանեցին Խաչիկին։ Ցավալի դեպք էր պատահել Կիրովի սպանության օրը (1934թ.)։ Գյուղացիներից մի քանիսը խրախճանք էին կազմակերպել Խաչիկ Ներսիսյանի տանը։ Դեպքը վերհիշեցին։

Քաղաքա–Պապենական ձիթհանը դադարեց գործե, թոռները պողոսակը դարձրին մարագի ծածկագերան