Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/304

Այս էջը սրբագրված է

կան փոթորիկ բարձրացվեց հավաքված անձնավորությանների շուրջը։ Ի վերջո այս փորձություններից էլ ընկերները դուրս եկան անկորուստ։ 1939-ին հնարավոր չեղավ կանխել Պատվական Զաքարյանի դեմ ուղղված հարվածը։ Եղբայրը դաշնակցական բանակի շարքերում կռվել էր բոլշևիկների դեմ և գնդակահարվել։ Պատվականը հեռացվեց կուսակցությունից (ֆ.822, գ.12, ց.1, թ.18)։

Փոթորկումները շարունակվեցին նաև հետագայում։ Շատ զրպարտագրեր թռան վերև-ներքև, սակայն կազմակերպությունն առողջ էր։ Ամենաանաչառ քննադատության պայմաններում էլ կորուստներ չտվեցին։ Իսկ ինչպե՞ս էին ընթանում կոլտնտեսության գործերը։ Արդյո՞ք առաջադիմություն կար։ Ի՞նչ արդյունք կարելի էր սպասել, երբ կոլտնտեսականները գիշերը տագնապում էին ցերեկվա համար, ցերեկը ենթադրում էին, թե գիշերը կձերաբակալվեն։ Իրականությունը ճշմարիտ ներկայացնելու համար բերենք քաղվածքներ 1940թ. մարտի 26-ի №6 արձանագրությունից։

Բ.Ստեփանյանի ելույթից. «...Մատղաշ անասունների 90 տոկոսը սատկել են վատ կերի հետևանքով»։

Ա․Հայրապետյանի ելույթից. «...Այսօր մեր ոչխարը ուժասպառ է եղել։ Անգամ չի կարող ծնել... Վատ է քաշող ուժի խնամքը։ Շատ եզներ գարնանը չեն աշխատի լղարության պատճառով»։

Սիրուն Հակոբյանի ելույթից. «Քաշող ուժի խնամքը կատարում են անչափահաս երեխաները, դրա հետևանքով խնամքը վատ է»։ Առաքել Սիմոնյանի ելույթից.

«..Կանանց աշխատանքը թերագնահատված է... Ամբողջ տարին աշխատող կինը ստանում է չնչին աշխօր։ Կանանց աշխատանքի նկատմամբ նորմաները չեն արժեքավորված»։

Ա․Հակոբյանի ելույթից. «...Կարտոֆիլի փչացման գործը խոսող ընկերները բարդում են կոլտնտեսության վարչության վրա, սակայն չեն ասում կազմակերպության աշխատանքների մասին»։

Խաչիկ Ներսիսյանի ելույթից. «...Մենք ունենք սերմացուի պակաս, քանի որ եղել է գերավանսավորում...»։

Ա.Հարությունյանի ելույթից. «... Մեր գարնանացանի աշխատանքները վտանգի տակ են» (ն.տ., թ.10-12)։

Ահա այս պայմաններում կոլտնտեսականները պայքարում էին բնատուրքն ու մյուս հարկերը վճարելու և օրվա ապրուստը հայթայթելու համար։

Այս մաքառումներով նրանք գնում էին դեպի փորձություններից մեծագույնը, դեպի Հայրենական Մեծ պատերազմ...

1941 թվականի հունիսի 21-ին կոլվարչության նախագահ Սիմոն