հովհաննիսյան ուշ վերադարձավ դաշտից։ Չնայած հոգնածությանը, գնաց գրասենյակ։ Հաշվապահը լամպի լույսի տակ աշխատում էր։
— Բոլոր բրիգադիրներ՝ ներկայացրեք են աշխօրերի կարգագրե։
Հաշվապահը անխոս բաց արեց գզրոցը, հանեց կարգագրերը, դրեց սեղանին։ Հովհաննիսյանը բրիգադ առ բրիգադ ուշադիր ստուգեց։ Այդ ամենը տևեց մոտ երկու ժամ։ Հաշվապահը հորանջում էր, զգացնել տալով, որ տուն գնալու ժամանակն է։
— Լավ, մի քիչ էլ համբերիր,— ի վերջո դիտողություն արեց նախագահը։ Պահանջեց նաև անցած երկու ամսվա կարգագրերը, որոշ համեմատություններ կատարեց, ապա բոլորը միասին վերադարձրեց հաշվապահին,— դե, լավ, վերցրու...
Տուն գնաց. Մի փոքր զբաղվեց տնային գործերով ու քնեց։ Ասես ակնթարթ էր անցել։ Քնի մեջ դռան թակոց էր լսում։ Ապա կնոջ ձայնը լսեց.
— Սիմոն, Սիմոն, վեր կաց... Ինչ—որ օտար մարդիկ են եկել... Սիմոնը վեր կացավ։ Գլխացավ էր զգում։ Աչքերը տրորելով մոտեցավ դռանը։
— Լավ, լավ, ի՞նչ եք ջարդում... Ի՞նչ կա...
Շեմին կանգնած էին երեք մարդ։
— Պատերազմ է... Լռություն։
— Ի՞նչ եք ասում։
— Պատերազմ է։ Զորահավաք է։ Այս ցուցակում եղած ընկերների ներկայությունը պետք է ապահովել։ Մեզ հետ եկեք...
— Թող գա գյուղական խորհրդի նախագահը։
— Նա էլ կգա։ Տնտեսության տերը դու ես։ Դու պետք է խոսես հետները...
— Հագնվեմ, կգամ...
Արևածագ էր։
Այդ օրը ծայր առավ Դդմաշենի երիտասարդության հոսքը դեպի ռազմաճակատ։
1941 թվականի վերջերին սովը զգացնել տվեց։ Վատ էր նաև կոլտնտեսականների սեփական անասունների պահպանության վիճակը։ Ամռանն արգելվեց անասնակեր կատակել դաշտերից։ Իսկ կոլտնտեսությանը ոչ մի գրամ ծղոտ կամ խոտ չբաժանեց։ Դեռ հունվար չմտած, կոլտնտեսականներն սկսեցին մասսայաբար վաճառել անասունները։