— Մեր կառավարությունը ընդառաջելով առաջավոր կոլտնտեսականների պահանջին, մեզ տվել է պայքարի ամուր զենք, ընդդեմ պորտաբույծների, լոդրերի, աշխատանքը լքողների... նրանց դեմ, ովքեր չեն աշխատել ու չեն վաստակել ոչ մի աշխօր։
Կրքերը բորբոքվեցին, մեկը մյուսից հետո ելույթ ունեցան մեկ տասնյակից ավելի կուսակցականներ։
Կազմված էր աշխօրերի մինիմումը չկատարողների ցուցակ. Կնյազ Գևորգյան Իշխան Անաոնյան, Արուս Գալստյան, Հովհաննես Վարդանյան, Նազիկ Հովհաննիսյան, Արփենիկ Հակոբյան, Աշոտ Խաչատրյան, Վահրիճ Վարդանյան, Դավիթ Գալստյան, Իզմիր Սարգսյան, Գայրան Գևորգյան, Ավետիք Անտոնյան և ուրիշներ։
ժողովը որոշեց.
1. «...Վարդանյան Հովհաննեսին կոլտնտեսությունում չաշխատելու, առևտուր անելու համար, համաձայն ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրի, արտաքսել հեռավոր ճամբարներում աշխատելու 8 տարի ժամկետով։
2. Արփենիկ Մկրտչի Հակոբյանին հեռացնել կոլտնտեսությունից չաշխատելու, սիստեմատիկ առևտուր անելու համար... Արտաքսել հեռավոր շրջաններում աշխատելու 8 տարի ժամկետով»։
Իսկ մյուսների՞ն.
«... Տալ երկու ամիս ժամանակ և վերցնել ստորագրություններ, որպեսզի չկրկնեն ներկա դրությունը, իսկ եթե կրկնվի, անպայման արտաքսել հեռավոր ճամբարներում աշխատելու...» (ֆ.822, ց.1, գ.23, թ.65–66)։
Մնում էր զեկուցել կառավարությանը, որ որոշումն իրականացված է, կոլտնտեսականները «միահամուռ ուժերով դուրս են գալիս աշխատանքի»։
Սրան պետք է հետևեր 1949 թվականի զանգվածային աքսորը։ Այդ մասին ոչ մի արձանագրության մեջ հիշատակություն չկա։ Սակայն գյուղը չի մոռացել 1949 թվի հունիսի 14-ի ողբերգությունը։ Այդ օրը առանց դատ ու դատաստանի գյուղից Ալթայի երկրամաս աքսորվեց հինգ ընտանիք.
1. Հայր ու որդի՝ Սարիբեկ, Աղվան Գրիգորյաններ — 6 շունչ
2. Հմայակ Թովմասյան — 6 շունչ
3. Մացակ Հարությունյան — 2 շունչ
4. Հարություն Ղազարյան — 6 շունչ
5. Կարապետ Ներսիսյանի ընտանիքը՝ 5 շունչ, աքսորի ճանապարհից վերադարձավ, քանի որ նրա երկու տղաները՝ Սուրենն ու Ներսիկը