Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/31

Այս էջը սրբագրված է

ԻՆՉՈ՞Ւ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑ ՍՈՒՐԲ ԹԱԴԵՎՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Ավանդության համաձայն, Մակուի մոտ է նահատակվել Հայաստանում քրիստոնեության քարոզիչներից Թադևոս Առաքյալը, որի պատին հետագայում Մակուից ոչ հեռու հիմնվել է Ս. Թադևոսի վանքը։

1828-1830-ին Մակուից գաղթած 60 ընտանիք հաստատվեցին Դդմաշենում։ 1842-ին նրանք վերանորոգեցին եկեղեցու տանիքն ու զանգակատունը և եկեղեցին կոչեցին սուրբ Թադևոսի անունով (Հ. Հանրագիտարան, էջ 182)։

ԳՅՈՒՂԻ ԱՆՎԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոն էր Կեչառիսի վանքը։ Կեչառիսում են ապրել ու գործել Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառացին։ Կրոնական այս եզակի համալիրը գտնվում է Ծաղկաձորի հյուսիսարևմտյան մասում։ Փորագրված է վանքին հարկատու բնակավայրերի ցուցակը, որտեղ հիշատակվում է նաև Դդմաշենը՝ Դադմաշեն անվանումով։

ՏԵՐՈՒԹԻՒՆ ԻՒԱՆԷՆ ԵՎ ԵՎ ԵՐԿՈՒՅ ՀԱՐԱԶԱՏ ՈՐԴԵԱՑՆ ԻՒՐ ՇԱՀՆՇԱՀԱ ԵՎ ԱՎԱԳԻՆ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆ ՀԱՅՐ ՀԱՄԱԶԱՍՊԱ ԵՍ ՏՐ ՎԱՆԱԿԱՆՍ ԵՎ ԱՅԼ ԷՊԻՍԿՈՎՊՈՍՔ