Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/310

Այս էջը սրբագրված է

Կանայք հնձվոր են, գութանի մաճկալ, սայլվոր, կալվոր, հրամայող ու կատարող։

Իրենց ամուսիններին, եղբայրներին արժանի եղան Ալվարդ և Արփենիկ Հունանյանները, Ասանեթ Մաթևոսյանը, Վարթո Սողոմոնյանը, Սիրուն Գրիգորյանը, Սերիկ Զաքարյանը, Նվարդ Մխիթարյանը, Մարգարիտ Ներսիսյանը, Զոհրաբ Մինասյանը, Գեղեցիկ Ղազարյանը, Երանուհի և Արև Մնացականյանները, Հոռոմ Մանուկյանը, Եպրաքսյա Սերգոյանը, Շաշե Մաթևոսյանը, Նազանի Անտոնյանը, Սաթո Սարգսյանը, Սիրանուշ Պետրոսյանը, Սաթո Երեմյանը, Անահիտ Յախանյանը, Ծաղիկ Գալստյանը...

Նորից ու նորից խոնարհվենք նրանց սուրբ անունների առաջ։

Պատերազմ...

Սևանի ՄՏ կայանին կից բացվեցին տրակտորիստների դասընթացներ։ Ընդգրկում էին միայն աղջիկներին։ Դա պատահական չէր։ Մի կողմից, նրանք փոխարինում էին տղամարդկանց՝ կոլտնտեսային աշխատանքներում, մյուս կողմից, պատրաստվում էին տանկիստներ դառնալ։ Տրակտորիստների դասընթացներում Դդմաշենից սովորելու մեկնեցին Անղալադ Ավագյանը, Արև Ավետիսյանը, Արփիկ Գրիգորյանը, Արաքսյա Վարդանյանը, Փայլակ Գալստյանը, Աղավնի Գրիգորյանը։ Նրանք դարձան անվանի մեխանիզատորներ։

Հնձվոր տղամարդկանց ևս փոխարինում էին կանայք, իսկ երեխաները ներգրավվել էին հասկ հավաքող ջոկատներում։

Ծանր էր գյուղում մնացած տարեց կամ հիվանդ կանանց վիճակը։ Նրանք հասկանում էին, որ բարոյապես պատասխանատվություն են կրում ժամանակի առաջ, իրենց կատարած լավ ու վատ գործերի համար։ Ինչպես մոռանալ մեխանիզատորներ Շավարշ Կիրակոսյանի, Հակոբ Ղազարյանի, Սերյոժա Ստեփանյանի, Փիրմուրադ Հովհաննիսյանի, Հայկ Ներսիսյանի, Սուրեն Մելիքյանի, Աղաբեկ Գալստյանի, Ռաֆիկ Թադևոսյանի, Վրեժ Կիրակոսյանի անձնուրաց աշխատանքը Դդմաշենի և շրջանի մյուս գյուղերի դաշտերում։

Օրհնություն ձեզ, մեր բազմաչարչար հայրեր... Խոնարհվում ենք ձեր անունների առաջ։